Ереван, 04.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մեր ճակատագիրը մեր ձեռքով պիտի կերտենք

Общество
<<Կարելի է խլել հողը, կարելի է խլել հարստությունը, կարելի է խլել նաև կյանքը, բայց ո՞վ է հնարել, ո՞վ է համարձակվել մահափորձ կատարել մարդու հիշողության դեմ... Մի՞թե առանց այդ էլ քիչ չարիք կա աշխարհիս երեսին...>>,- մի առիթով ասել է կիրգիզ գրող Չ. Այթեմատովը:

Արցախը պատմականորեն ունեցել է հարուստ հոգևոր կյանք: Ո՛չ խորհրդային գաղափարախոսությունը, ո՛չ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը չեն խաթարել արցախցու հավատը:

1989թ. Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմից Արցախը պատվով դուրս եկավ և երկար ընդմիջումից հետո վերաբացվեց Արցախի պատմական թեմը:

Արցախյան պատերազմից անցել են տարիներ, և մարդկանց հիշողությունները դեռ թարմ են.... Պարգև սրբազանը (արքեպիսկոպոս Մարտիրոսյանը) այն բացառիկ հոգևորականներից էր, որ մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: Ազատամարտի շատ մասնակիցներից եմ լսել, որ նրանք համեմատում են սրբազանին Խրիմյան Հայրիկի հետ՝ ասելով ինչպես ժամանակին Խրիմյան Հայրիկն էր՝ մի ձեռքում կրոնավորի խաչը, մյուսում՝ զենքը, այնպես էլ մեզ հետ սրբազանն էր մարտնչում:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հուշերն արցախյան պատերազմից սկսում են 1987թ. Չարդախլու գյուղի դեպքերից: Պարգև սրբազանն այդ տարիներին ակտիվ մասնակցում էր գյուղի խնդիրների լուծման գործընթացին: Այդ ժամանակ ադրբեջանական իշխանությունները գյուղի կեսն էին պահանջում, ինչն անընդունելի էր հայկական կողմի համար: <<Գյուղի խնդիրների լուծման աշխատանքներին իմ մասնակցության պատճառը երկուսն էր, նախ՝ Չարդախլուն իմ հայրենի գյուղն է, և երկրորդ՝ գյուղի նախագահն իմ հորեղբայրն էր: Ես հոդվածներ տպագրեցի մոսկովյան <<Օգոնյոկ>> և <<Սելսկայա ժիզն>> պարբերականներում, ինչն էլ մեծապես օգնեց գյուղը փրկել ջարդից>>,- հիշում է Պարգև սրբազանը:

Այդ ժամանակ է, որ գյուղի հարցերով Մոսկվա մեկնած սրբազանը ծանոթացավ Ղարաբաղի հարցով Մոսկվա ժամանած առաջին պատգամախոսներին:

1988թ. Պարգև սրբազանի ծանոթությունն <<Ամարաս>> բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Արթուր Ալեքսանյանի հետ ճակատագրական եղավ: Համագործակցելով նրանց հետ 1989թ. եպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը նշանակվեց Արցախի թեմի առաջնորդ: Մեր այն հարցին, թե իսկո՞ւյն ընդունեց առաջարկը, սրբազանն անթաքույց զարմանքով և թեթև ժպիտով ասաց՝ իհարկե: Արցախի պատմության նման ճակատագրական պահին նշանակվելով Արցախի թեմի առաջնորդ Պարթև սրբազանը հավաստեց, որ բացի իր բուն պարտականություններից, նա մասնակցում էր այնպիսի օրհասական խնդիրների լուծմանը, ինչպիսին էր տղաներին անհրաժեշտ զինամթերքով և այլ պաշարներով ապահովելը: <<Ամենաշատը՝ ինձ լավ իմաստով ապշեցնում էր՝ մեր տղաների անմնացորդ նվիրումը շարժմանը և ռիսկի գնալը: Չնայած սկզբում շատ-շատերը չէին հավատում, որ պետք է զինյալ պայքարի գնալ: Մարդկանց մի մասը դեռ հավատում էր, որ Սովոտական Միությունում հնարավոր է խնդրին իրավական լուծում տալ, սակայն նման կերպ մտածողները չէին հասկանում՝ արդարության համարել է պետք պայքարել: Ստիպված էինք շատերին ոգևորել, ընդգրկել այս շարժման մեջ: Իսկ մեթոդները պարզից էլ պարզ էին՝ մեր ճակատագիրը մենք մեր ձեռքով պիտի կերտենք: Եթե մեկ ուրիշը լուծի՝ հօգուտ մեզ չի լինի: Ուրիշը կանի ելնելով առաջին հերթին իր իսկ շահերից: Մենք պիտի մեր խաղը խաղանք:
Պատերազմի հետ կապված հուշերից են նաև Մարտակերտի դեպքերը: Մարտակերտի շրջանի դիրքերը այցելության ժամանակ հրամանատարին ռադիոկապով հաղորդեցին, որ հայկական 24 հոգանոց ջոկատի վրա 300-ից ավելի ազերիներ են հարձակվում: Անմիջապես հրաման է տրվում նահանջել, բայց Արմեն անունով մեկը հրամանատարին հանգստացրեց ասելով՝ <<Կամանդի՛ր, հանգիստ եղիր, դո՛ւ մի մտածի, տես սրանց գլխին ինչ եմ անելու>>: Այսքանով ընդհատվեց կապը... 50-60 րոպեից լսվեց նույն զինվորի ձայնը՝ <<Հրամանատա՛ր, հարցը լուծել եմ, եկե՛ք դիակները հավաքեք, իսկ մնացածն էլ փախել են>>>>:

Պատերազմը պատերազմով, բայց կյանքը շարունակվում էր՝ մարդիկ աշխատում էին, ամուսնանում, երեխաներ ունենում, մկրտվում ու... <<Ապշելու բան՝ ռումբերի տակ պսակադրություն էր կատարվում: պատերազմ էր, ոչ ոք չգիտեր ողջ կմնար, թե ոչ: Մարդիկ ամուսնանում էին, գիտեին, որ կյանքը պիտի շարունակվի, հետո ինչ պատերազմ է: Այս հասկացության մեջ մեծ հավատք կար և դա գեղեցիկ ու ճիշտ բան էր>>:

Խոսելով պատերազմի տարիներին առաջացած դժվարությունների մասին, սրբազանը ժպտաց, ուսերը թոթովեց և սկսեց պատմել՝ ինչպես հերթական անգամ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ այցելեցին <<Ուխտի մեջք>>-ի դիրքերի խրամատները: Այնտեղ պատառոտված կոշիկներով մի ֆիդային իր աղքատիկ ճաշն էր վայելում՝ մի կտոր հաց, պանիր և սոխ: <<Սկսեցինք հարց ու փորձ անել՝ ինչպե՞ս է, ի՞նչ խնդիրներ ունի, զարմացանք նրա պատասխանից: Ավտոմատի մեջ ունենալով 45 փամփուշտ, չունենալով անգամ զինվորական հագուստ գոհ ու շնորհակալ էր, միակ բանը, որ նրան հուզում էր տղաների ծխախոտի պակասն էր>>:

<<Այդ տարիներին թերևս ամեն ինչ տանելի էր, անդառնալին միայն մարդկային զոհերն էին: Շատ դժվար էր միևնույն մարդուն մկրտել, պսակել ու հանկարծ հողակավորել: Դա հոգևորականի համար ամենածանր բանն է>>:

Համեմատելով մարդկանց այն տարիների մտածելակերպը, մարտական ոգին ներկայի հետ, սրբազանը մեծ տարբերություն չի զգում: Ըստ նրա ծայրահեղ պայմանները պահանջում են, որ մարդը ուժերի ծայրահեղ լարում ունենա, իսկ խաղաղ պայմաններում մարդ ծայրահեղ ոգու դրսևորման կարիք չունի և դա չպետք է այսօր դիտվի՝ հայրենասիրական ոգու բացակայություն...

Հասմիկ Սարգսյան
Idram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению