Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մեդիա փորձագետները ինտեգրացիոն գործընթացների լուսաբանման ռազմավարության անհրաժեշտություն են տեսնում

Общество

ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանմանը նվիրված երևանյան մեդիաֆորումի մասնակից փորձագետներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները միակարծիք են՝ ինտեգրացիոն գործընթացների լուսաբանման համար անհրաժեշտ է ռազմավարություն:

Այս թեմայի շուրջ «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» խորագրով մեդիաֆորումի ընթացքում խոսել են Հայաստանի հանրային ռադիոյի տնօրենի տեղակալ Լիլիթ Թումանյանը և «ՏԱՍՍ» տեղեկատվական  գործակալության ներկայացուցիչ, ԱՊՀ և Բալթյան երկրների համակարգող Բորիս Գրուշինը: Նրանց համոզմամբ՝ ռազմավարությունը պետք է նպաստի նաև ԱՊՀ երկրներում սոցիալական մեդիաների բոլոր ուղղությունների աշխատանքին և զարգացմանը:

Լիլիթ Թումանյանի խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացները լուսաբանելու համար նախևառաջ անհրաժեշտ է հստակեցնել նպատակը, խնդիրները, մեթոդները և միջոցները: «Յուրաքանչյուր ինտեգրացիոն գործընթացի նպատակը ինտեգրացիայի մաքսիմալ իրականացումն է, խնդիրը` ինտեգրացիոն միությունների նկատմամբ գրավչությունը մեծացնելն  է: Մեթոդները լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի ճիշտ կիրառումն է, իսկ միջոցներն ու մնացյալը միավորվում են մեկ կարևոր կետով, որը, ցավոք, մենք մինչ օրս չունենք:  Չունենք սոցիալական մեդիաների բոլոր ուղղությունների աշխատանքին և զարգացմանը նպաստող  ռազմավարություն, չկա կազմակերպված մոդել, որը կարևոր է»,- ընդգծեց Թումանյանը:

Ըստ նրա` կարևոր է, որ լրագրողը լինի կիրթ, տաղանդավոր, սակայն ոչ մի լրագրող կամ առանձին լրատվամիջոց չի կարող լիարժեք ներկայացնել, ընկալել ինտեգրացիոն ողջ տարածությունը: «Այն պետք է տեսնել վերևից: Դա հնարավոր է միայն ռազմավարության մշակման դեպքում: Այս հարցում մեծ է պետությունների, կառավարությունների դերը, որոնք նախևառաջ պետք է գնահատեն նման ռազմավարության բացակայության, լրատվամիջոցների ինքնուրույն, չկազմակերպված աշխատանքի ռիսկերը»,-ընդգծեց մեդիա փորձագետը:

«ՏԱՍՍ» տեղեկատվական  գործակալության ներկայացուցիչ, ԱՊՀ և Բալթյան երկրների կուրատոր  Բորիս Գրուշինը համաձայնվեց  Լիլիթ Թումանյանի հետ` շեշտելով, որ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանման հարցում չկա որակավորված տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու ռազմավարություն:

«Լրագրողները, պրոֆեսիոնալները, մարդիկ, որոնք աշխատում են պետական կամ մասնավոր տեղեկատվական գործակալություններում ներկայացնում են այն, ինչ կատարվում է մեր կյանքում: Հանդիսանալով իշխանություն` մենք կատարում ենք այն դերը, որը պետական ԶԼՄ-ների դեպքում քաղաքական կամքն է թելադրում, մասնավորի դեպքում` կոմերիցոն: ԱՊՀ-ի կառուցվածքում գոյություն ունի ԱՊՀ երկրների պետական տեղեկատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ: Այն հիմնադրվել է 1994-ին: Չնայած տարբեր քաղաքական ուղղությունների տարբերություններին` այդ օրգանին հաջողվում է միասնական քաղաքականություն իրականացնել: Այն ուղղված է ընդհանուր տեղեկատվական տարածության ստեղծմանը»,-ասաց նա:

Բորիս Գրուշինն ընդգծեց, որ իրենք ունեն մի շարք ծրագրեր, որոնց մասին պարբերաբար խոսում են: Ունենք կայք, որը պատկանում է ԱՊՀ անդամ պետությունների ազգային տեղեկատվական գործակալությունների ասոցիացիային՝ ania-news.info:

Դրա կատարած աշխատանքում  կարող են մասնակցել ոչ միայն պետական, այլև մասնավոր գործակալությունները: Կայքն ապահովում է ունիկալ տեղեկատվական արտադրանք: Այնտեղ բոլոր գործակալություններն ամեն օր ինֆորմացիա են տեղադրում: Նույն հիմունքով ԱՊՀ երկրների կյանքը նկարագրող լուսանկարներ են տեղադրվում:

«Ստեղծվել է նշանակալի տարեթվերի և իրադարձությունների օրացույց: Իրականացրել ենք տարբեր ծրագրեր և նախագծեր, համագործակցում ենք նաև «Արմենպրես»-ի հետ. որոշ ժամանակ առաջ ֆոտոտեղեկատվության փոխանակման համաձայնագիր ենք ստորագրել «Արմենպրես»-ի հետ»,-ընդգծեց  «ՏԱՍՍ» տեղեկատվական  գործակալության ներկայացուցիչը:

 Համաժողովի քննարկման առանցքային հարցրերը ԱՊՀ և ԵԱՏՄ տարածաշրջանային և ինտեգրացիոն գործընթացների լուսաբանման հիմնախնդիրները, ինտեգրացիայի հեռանկարներն ու մարտահրավերներն էին:

Մեդիա ֆորումին մասնակցում էին առաջատար մեդիա-փորձագետներ, քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից ու Ղազախստանից:

Միջոցառման կազմակերպիչներն են «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն ու ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը։

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank