Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Ես ինձ տեսնում եմ «Եվրատեսիլի» բեմում, իսկ եթե մյուսերը չեն տեսնում, դա իրենց խնդիրն է». Հայկ Կասպարով

BlogNews.am-ը գրում է.

«Դեպի Եվրատեսիլ» նախագիծն այս օրերին ամենաքննարկված թեման է, քննարկված են նաև այն մասնակիցները, ովքեր այս տարի հայտ են ներկայացրել մրցույթին: Մասնակիցների մասին կարծիքներն իրարամերժ են, իսկ քննարկումներն ավելի թեժացան, երբ համացանցում տարածվեցին արտիստների երգերը: Այս տարի մրցույթին հայտ է ներկայացրել Հոլանդիայում բնակվող երգիչ Հայկ Կասպարովը՝ իր Enamórame իսպանական երգով: Չնայած Հայաստանում երկար ժամանակ չի եղել, բայց, ինչպես նշում է, երկու տարվա ընթացքում ներկայացրել է յոթ տեսահոլովակ և բազմաթիվ համերգներ ունեցել Եվրոպայում:

«Ես իրականում երգարվեստից չեմ հեռացել: Մոտ երկու տարի դադար եղել է, բայց դրանից հետո ներկայացրել եմ տեսահոլովակներ և մասնակցել համերգների տարբեր քաղաքներում, թողարկել եմ նույնիսկ ձայնասկավառակ և տարբեր համագործակցություններ ունեցել: Այնպես որ, մրցույթին մասնակցելով՝ չեմ ազդարարում երգարվեստ վերադառնալու մասին»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշում է Հայկ Կասպարովը:

Մրցույթին մասնակցելու առաջարկը ստացել է իր երգի հեղինակների՝ Ռաֆայել Արտեսերո և Խոսե Ռոդրիգեսի կողմից. «Նրանք հետևում են իմ գործունեությանը, և եթե չեմ սխալվում, 2013 թվականին «Եվրատեսիլին» մասնակցելու համար գրել էին երգ, բայց այդ տարի չեղավ նախընտրական փուլ, և մեր համագործակցությունը չստացվեց: Այս տարի ես նույնիսկ չգիտեի, որ նմանատիպ մրցույթ է լինելու, քանի որ այդքան էլ հետաքրքրված չեմ, թե ինչ է կատարվում հայկական շոու բիզնեսում, քանի որ, կարելի է ասել, այդ ամենից մի քիչ դուրս եմ: Նրանք գրեցին ինձ, որ Առաջին ալիքը հայտարարել է մրցույթ  և ունեն մի երգ, որը կցանկանային՝ ես ներկայացնեմ: Լսեցինք երգի նախնական տարբերակը, որը շատ իսպանական էր և որոշեցինք գործիքավորումն ամբողջովին փոխել, և այդ հարցում ինձ օգնեց Նիկ Էգիբյանը: Հեղինակներն առաջարկեցին երգի բառերը փոխել անգլերեն, բայց ես դեմ էի, քանի որ, բնակվելով Եվրոպայում, գիտեմ՝ այստեղ ինչ են լսում, ինչ են սիրում, և ինչն է վաճառվում, ինչու չէ, ես էլ ուզում էի ունենալ իմ սիրած լեզվով երգ»:

Մրցույթում հաղթելու իր շանսերի մասին կանխատեսումներ չի անում, բայց նշում է, որ երգն իր սրտով է և ստացել է այն, ինչ ուզում էր. «Երգը ներկայացնելուց հետո ինձ համար արդեն դրական բաներ եղել են: «Եվրատեսիլի» ռադիոյի տնօրենը Բեռլինից անձամբ ինձ զանգահարել և հրավիրել իր մոտ հյուր: Երգս արդեն հնչում է «Եվրատեսիլի» ռադիոյով, ունեմ բազմաթիվ հարցազրույցների առաջարկներ տարբեր երկրներից․ այս ամենն ինձ համար արդեն իսկ հաղթանակ է:

Թող մեծամտություն չթվա, ես ինձ տեսնում եմ «Եվրատեսիլի» բեմում։ Ի դեպ՝ միայն ես չեմ այդպես մտածում: Միգուցե հայաստանաբնակներն ինձ չեն տեսնում «Եվրատեսիլում», բայց ասեմ, որ արտերկրի հանդիսատեսի կողմից բավականին դրական ու լավ արձագանքներ եմ ստանում: Ես ինձ տեսնում եմ այդ բեմում, իսկ եթե մյուսները չեն տեսնում, դա իրենց խնդիրն է, եթե չեն սիրում իմ երգը, թող չսիրեն: Ես ինչ արել եմ, արել եմ սիրով ու, ինչու ոչ, նաև հաղթելու համար:  Մյուս մասնակիցների երգերը լսել եմ, ինձ համար բարդ է ասել՝ ումն է հաջողված, քանի որ սա կոնկրետ երգիչների մրցույթ չէ, այլ՝ երգի, և այստեղ կարևոր է նաև շոուն: Ինձ թվում է՝ այդ շոուն կարող է ապահովել Կամիլը, որը, կարծում եմ, հետաքրքիր է լինելու: Ինձ համար հետաքրքիր է նաև Թամար Կապրելյանի երգը: Ես ոչ մի մրցակից ինձ չեմ տեսնում, ես ուզում եմ այդ օրերը լինեն գեղեցիկ, բարի, միմյանց հանդեպ սիրով լցված, ամենակարևորը՝ մեր ժողովրդին եմ ցանկանում բարություն: Ով էլ հաղթի, ես անձամբ կշնորհավորեմ նրան և ուրախ կլինեմ նրա համար: Ամենակարևորը, որ հաղթողին ուրախ ճանապարհեն «Եվրատեսիլ»: Պետք է հիշել, որ սա պարզապես երգի փառատոն է»:

Ժամանակին Հայկ Կասպարովը և Մհերը երգի համար կոնֆլիկտ էին ունեցել։ Ինչպես երգիչը նշեց, այդ միջադեպն անցյալում է. «Ես քեն պահող և հետևից խոսողներից չեմ: Դրա համար երևի շատ մարդիկ ինձ չեն սիրում, բայց դա իրենց խնդիրն է: Ես Մհերի հետ անձամբ ոչ մի խնդիր չունեմ, և կարծում եմ՝ մենք թշամիներ չենք: Ճիշտ է, այդ կոնֆլիկտից հետո մենք իրար հետ չենք զրուցել, բայց ես նրան ինձ մրցակից, թշնամի չեմ համարում: Ուրախ եմ, որ նա էլ մասնակցում, ինչն առիթ կլինի խոսելու և պարզաբանելու մեր հարաբերությունները: Մհերին էլ իհարկե ցանկանում եմ լավ ելույթ»:

Այս շրջանում նախագծի մասնակիցները զբաղված են իրենց երգերը տարածելով, ինչպես նաև դրանց օգտին ձայներ հավաքելով: Հայկն այդ առումով ակտիվ չէ, գուցե դա է պատճառը, որ նրա երգը քվեարկության արդյունքում վերջին հորիզոնականներում է. «Ես շատ նամակներ եմ ստանում այն մարդկանցից, ովքեր հետևում են իմ երգարվեստին, գրում են՝ ինչու ես այդքան պասիվ: Ինձ համար այնքան մեկ է, քանի որ այդ քվեարկության արդյունքում չի որոշվելու հաղթողը: Անկեղծ ասեմ՝ մրցույթին մասնակցելու ամենակարևոր պայմաններից մեկն էլ միջազգային ժյուրիի առկայությունն է, թե չէ եթե հույսս դնեմ SMS քվեարկության կամ էլ հայկական ժյուրիի վրա, ապա իմ գալը լրիվ անիմաստ կլիներ: Ես չեմ պատրաստվում ինչ-որ գումարներ ծախսել իմ օգտին ձայներ հավաքելու համար: Ինձ համար դա լինելու է գեղեցիկ տոն, և ես փորձելու եմ իմ մաքսիմալը ցույց տալ այն մարդկանց, ովքեր սպասում են իմ ելույթին:

Հարցին՝ հաղթելուց հետո պատրա՞ստ է արդյոք քննադատությունների, մանավանդ եթե մրցույթի ժամանակ ցածր հորիզոնակում լինի. «Իհարկե պատրաստ եմ։ Ես այն արտիստներից եմ եղել, ում կյանքում քննադատությունների բուռն ալիքը եղել է: Կա՛մ չափից շատ ատել են, կա՛մ սիրել․ միջինը չի եղել: Այն ժամանակ շատ ծանր էի տանում, դեպրեսիայի մեջ էի ընկնում, բայց հիմա այնքան անտարբեր եմ, որ անգամ չեմ բացում՝ կարդամ՝ ով ինչ է գրել: Ես այդ ամենին պատրաստ եմ, ինձ համար այնքան մեկ է, թե ինչ կասեն, քանի որ ես անում եմ այն, ինչից ես հաճույք եմ ստանում»,- եզրափակեց Հայկը: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян