Ереван, 09.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սիրուշոն 18-ից առաջ և հետո. + մի քիչ էթնո. բացառիկ լուսանկարներ

Ամեն անգամ, երբ Սիրուշոն նոր բան է ձեռնարկում, ես հիշում եմ 2008-ի մարտի 1-ից հետոն, երբ մարդիկ թիրախավորել էին նաև երգչուհուն և հատուկ հարձակվել նրա մեքենայի վրա… Հիմա էլ «աստղային Սիրուշոն» ավելի հաճախ է թիրախ դառնում, իսկ նրա իրական վաստակը մի տեսակ չնկատված է մնում: Հիմա համարյա նույն վիճակն է. Սիրուշոն նոր քլիպ է հանել ու համերգ է ունենալու, իր համերգին էլ հանդիսատեսին կոչ է անում ներկայանալ՝ էթնոյին տուրք տալով: Էս ամենը շատ է քննարկվում, նույնիսկ` չափից դուրս շատ: Էս ֆոնին ուզում եմ ներկայացնել թարմացված անդրդարձս, թե ինչ կապ ունի Սիրուշոն մեր լավ մոռացված հնի ու էթնոյի հետ: Որն է նրա իրական վաստակը և մինչ օրս արած իրական ամենամեծ գործը՝ PR-ից ու շուխուրից դուրս: Անցած տարին ամբողջ աշխարհում Oppa Gangnam Style էր, մեզ մոտ` տարեվերջին՝ Գոմշի մսի գործ, ապա՝ Oppa Gomesh Style` PreGomesh by Sirusho: Փաստորեն Սիրուշոն զուր տեղը չէր էդքան աղմուկ բարձրացրել Twitter-ում, թե նոր գործ  է անում, ուժեղ ոգեշնչված է` համբերատար կենդանուց, առաջարկում էր կռահել, թե ինչ կենդանու մասին է խոսքը և այլն, մեկ էլ հայտնում էր, որ նոր տեխնիկա է գնում… Ի դեպ, նույն Twitter-ում նույն օրը (2012 դեկ. 10) ահագին դրական բաներ կային «Պռեգոմշի» մասին: Կարծես թե հատկապես տպավորված էին ինչ-որ արտասահմանցիներ, որոնք գործի անգլերեն բացատրությունն էին ուզում. նրանց դեպքում ակնհայտորեն գործել էր, այսպես ասեմ «էկզոտիկ էթնոյի» մոգությունը: Սիրուշոն այսօր իրեն դիրքավորում է որպես հենց էդ էթնոյի քարոզիչ: Մեզ մոտ, ինչպես ասում են, «խառը արձագանք» եղավ. մարդիկ կային, որոնց, արձագանքներից դատելով, դեռ պիտի բացատրես, որ Սիրուշոն քնից չի արթնացել ու որոշել գոմշի մասին երգ գրել: Մյուսների հետ էլ` բանավեճի «ազատ գոտի»  :) ձևաչափում՝ պիտի փորձեիր հասկանալ՝ արդյո՞ք Կոմիտասի գործը, ավելի ճիշտ` մեր ժողովրդականը, աղավաղվել է, թե՞ ոչ: Մի` ավելի մեծ զանգվածի հետ էլ ուրիշ հարթությունում պիտի առնչվես. ճիշտ էին նկատել, որ հասարակությունը սպասում է նման պահերի, որ իր մեջ կուտակված մաղձը, անձնական հակակրանքը արտահայտի… Դա սարսափելի ձևով հիշացնում է 2008-ի փետրվարին Սիրուշոյի մեքենայի վրա հարձակվելը… Կուզեի լուրջ մասնագետների կարծիք լսել: Կառաջարկեի նույնիսկ վերանալ անձնայինից, ինչը Սիրուշոյի դեպքում չափազանց հաճախէ գործում: Որպես ունկնդիր էլ երջանիկ էի էնքանով, որ մոդեռն ձևով դասական արժեքը ներկայացնելու փորձ էր արվել: Էդ առումով ես ԿԻՍՈՒՄ ԷԻ ՍԻՐՈՒՇՈՅԻ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ: Ու շատ ցավում եմ, որ իր երկրպագուների մի զգալի մաս էդպես էլ չի հասկանալու էս գործը, կամ ըստ արժանվույն չի գնահատելուջանքը, մղումը: Իսկապես էստեղ ամենագնահատելին ջանքն է: Իհարկե, անձամբ ինձ դուր չի գալիս, որ Կոմիտասը մի տեսակ Սիրուշոյի բեքվոկալի կարգավիճակում է Սիրուշոյի «Պռեգոմեշում», որ Ավետ Բարսեղյանն է խառնվել: Բայց եթե դրան նայում ես մյուս կողմից` տեսնում ես հետևյալը. X ժամանակակից երգչուհուն ոգեշնչել է Կոմիտասը` ընդ որում ոչ էն անհավանականորեն չարչրկված մեծությունը: Ի դեպ, դա նկատելի է դեռ եվրատեսիլյան «Քելե, քելեից». հիմա ինձ համար ակնհայտ է, որ էն ժամանակ կրկներգի մակարդակում էլի Կոմիտասի համանուն մշակումից է ոգեշնչվել երգչուհին: Դե, ինչ, դա գոնե վատ չէ: Ես չեմ ուզում, օրինակ, որ մեր իրականության մեջ Կոմիտասը «սկսվի» ինչ-որ ռեյթինգային ալիքների դեգեներատ հաղորդումներից, որտեղ երեխեքը գալիս Կոմիտաս են երգում, ժյուրին զառանցում է, ու վերջ: Կամ ավելի վատ` ասում են Կոմիտասի թանգարան ենք կառուցում, բայց ոչ ոք 6-7 հազար դոլար չի ուզում տա ԿՈՄԻՏԱՍԻ ՁԵՌԱԳԻՐԸ գնելու համար: Շեշտեմ` ԿՈՄԻՏԱՍԻ ՁԵՌԱԳԻՐԸ: Ի դեպ, նույն շրջանում, երբ տասնյակ հազարավոր եվրոներ են վճարվում Վերա Բրեժնևային մեր ազգային տոների համերգներին հրավիրելու և նրա… թևատակերը տեսնելու համար: Զեղումների համար` ներողություն: Եթե պարզ ասեմ, ապա իր ստեղծագործական կյանքում Սիրուշոն իսկապես լուրջ ու արժեքավոր, նույնիսկ՝ շատ արժեքավոր ընդամենը մեկ բան է արել մինչ այս. դա նրա «Շերամ» ալբոմն է: Շատ տարիներ առաջ է ձայնագրել, վերջերս էլ վերաթողարկեց՝ փոփոխված շապիկով: Որ մտածում ես ահագին տպավորիչ է թվում, որ մարդը, փաստորեն, երեխա ժամանակ էդպիսի բան է ձայնագրել: sirusho - sheram - 2                       Չգիտեմ գուցե Սիրուշոն մի օր որոշի «Շերամ» ալբոմի ավելի լավ շապիկ հանել՝ ավելի լավ մեյքափով, ավելի գեղեցիկ, բայց թվում է ես միշտ կսիրեմ «երեխա Սիրուշոյի» շերամյան կատարումները Հիշում եմ իմ տպավորությունները. երբ ծանոթներից մեկն առել էր Սիրուշոյի «Շերամի» CD-ն (էն ժամանակ մարդիկ դեռ CD-ներ էին առնում :D) , փորձեցինք լսել օֆիսում: Մեր մյուս ծանոթը՝ շեֆը, խնդրեց անջատել «էդ ցեղասպանությունը»` նկատի ունենալով, որ մեղեդիները, կատարումները շատ տխրահունչ են իր ականջին … Էդ պահին իսկապես «մորթոցի» էր թվում. ինչպես հայտնի է, ցանկացած գործ նաև «իր միջավայրն» է ենթադրում, որում կարելի է կամ չպետք է ծանոթանալ արվեստի այս կամ այն գործին, քանի որ դա ազդելու է ձեր ընկալումների վրա: Միայն ընթացքում հասկացա, որ Շերամն իմն է, ուզում եմ լսել ու լսել Սիրուշոյի մատուցածը՝ որպես իմ սերնդակցի, և դրանով առաջնորդվելով հայտնաբերեմ հզոր ու սիրուն հայ երգը՝ աշուղականը. դե ինքը ֆոլկ է լրիվ, մենք ենք էդ երգերի մեջ՝ իսկական հայը: Բայց դե ամենասկզբում գրավում էր, թե ինչպես է Սիրուշոն շորորում «Շորորա» քլիպում` Դիլիջանում՝ կիսավեր ռոտոնդայի՝ իմ ամենասիրած ճարտարապետական կոթողի ինտերիերներում: Ինչպես է «մալամիշ» լինելով կատարում, ինչպես գյումրեցիներն են պատկերացնում Շերամ ճիշտ կատարելը: Նաև՝ ինչ էրոտիկ է կատարում  (ինձ թվում է աշուղական երգի պես առողջ էրոտիզմով թաթախված քիչ բան կա մեր մշակութային իրականության մեջ): Rotonda     Ռոտոնդան՝ իմ Դիլիջանում. էստեղ նկարահանվել է Սիրուշոյի «Շորորան»: Իսկ մինչ այդ հայ մտավորականության հավաքատեղին էր Պիտի խոստովանեմ, որ էնքան տարված էի դեռ մանկահասակ Սիրուշոյի հմայքներով, որ նույն այդ շեֆին ի վերջո համոզեցի Սիրուշոյին լուսանկարենք ամսագրի շապիկի համար. դա Սիրուշոյի առաջին մեծ, ինչու չէ համարձակ ֆոտոսեսիան ու հարցազրույցն էր: Շեֆը պահանջում էր հիմնավորեմ, ասում էր, որ Սիրուշոն հետաքրքիր չի. հիշեցնեմ, որ դա մի շրջանում էր, երբ Սիրուշոն դեռ իր իսկ պատկերացրած մեգաաստղը չէր: Նկարահանելուց հետո էլ հարց առաջացավ. բա ի՞նչ ենք վերնագրելու անդրադարձը: Սիրուշոն նոր-նոր էր բոլոր 18-ը: Ես առաջարկեցի՝ ՍԻՐՈՒՇՈՆ 18-ԻՑ ՀԵՏՈ… Իմ համար Սիրուշոն դրանից հետո բաժանվում է ստեղծագործական երկու շրջանի՝ 18-ից հետո և 18-ից առաջ: Մեր աշուղական երգի, դրա սիրուշոյական մատուցման մասին էլ ասեմ, որ աշուղական երգը մուսուլմանականի մեծ շերտ ունի իր մեջ՝ նույն երաժշտության, նույն բառապաշարի առումով, որ, ինչու թաքցնենք, շատերս չենք էլ հասկանում: Ու էլի օգնության է գալիս Կոմիտասը` արևելայան ու հայկական երաժշտության իր ձևակերպումներով: Դրանք կարծեմ ավելի պարզ էսպես պիտի հնչեն.  հայկականը արևելյան է, բայց արևելյանը հայկական չէ: Ու էդպես, Սիրուշոյի միջոցով, գնացի դեպի մեծն Շերամը. մի օր եղբայրս ինձ էդ CD-ն նվիրեց: Հատկապես սիրում (ու հասցնում էի) լսել սափրվելու խորհրդի ժամանակ: Հետո արդեն ունեի էդ CD-ն` Սիրուշոյի ինքնագրով: Իսկ հետո, երբ Վրաստանի առաջին տիկինը ինձ նվիրեց իր երաժշտական կատարումներով CD-ն, ես (չունենալով իմ սեփական ձայնասկավառակը )))) ավելի «այցեքարտային» ու համարժեք ոչինչ չգտա նվիրելու, քան Սիրուշոյի «Շերամը»… Sandra Roelofs- Sirusho-David Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը Երևանում Չգիտեմ գուցե մի օր Սիրուշոն որոշի իր «Շերամի» համար մի նոր՝ ավելի թարմ, ավելի լավ մեյքափով, ավելի աստղային, ավելի սիրուն ու շքեղ շապիկ նկարահանել: Բայց ես թերևս առանց դրա էլ շարունակեմ լսել սիրուշոյական Շերամը, նրան միշտ տեսնեմ աստղայինից անդին: Դա՝ ես, բայց Սիրուշոն կարծես ավելի շատ գերադասում է աստղ լինել : D ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ սիրելի Շերամի տողերով – «Սիրուններ, միք նեղանա…», «Զարդ ու զարդարանք ինչի՞ց է պետք, դուն անգին զարդ ես…»

Դավիթ Վարդազարյան

 Աղբյուր՝ Tert.am
«Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»