Կատալոնիայի անկախության օգտին կողմ է քվեարկել բնակչության ավելի քան 80%-ը
Международные новостиԿատալոնիա նահանգի անկախության հանրաքվեի ընթացքում կողմ է արտահայտվել բնակչության ավելի քան 80%-ը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կատալոնիայի կառավարության փոխնախագահ Ժոանա Օրտեգաին:
Նրա խոսքով՝ հաշվարկվել են քվեաթերթիկների 88.4 %-ը, իսկ հանրաքվեի վերջնական արդյունքները հայտնի կդառնան երկուշաբթի օրը:
Հանրաքվեին մասնակցել է 2,25 մլն մարդ:
Հարցաթերթիկում երկու հարց է եղել. «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան պետություն դառնա» և դրական պատասխանի դեպքում ևս մեկ հաստատող հարց. «Ցանկանո՞ւմ եք արդյոք, որ այդ պետությունն անկախ լինի»: Երկու հարցերին էլ հնարավոր է եղել պատասխանել միայն «այո» կամ «ոչ»:
Երկու հարցերին դրական պատասխան են տվել քվեարկածների 80.72%: Սեփական պետության ստեղծմանն առանց Իսպանիայի կազմից դուրս գալու դրական պատասխանն են տվել 10.11:
Առաջին հարցին բացասական պատասխան են տվել ընտրողների 4.55%-ը: