Ереван, 04.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана Хаменеи Архимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нет Посол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификации Франция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана» СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека Акопяна Архиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Арсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом Европы GlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рисками В Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщины Автодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетности


Բաքուն գործում է Մինսկի խմբի համանախագահ երկրների կոչերին հակառակ` կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը

Международные новости
Էդվարդ Նալբանդյանը Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում նոյեմբերի 25-ին հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով: Նախարարի ելույթին ներկա են եղել Շվեդիայի պետական գերատեսչությունների, դիվանագիտական կորպուրսի, գիտական կենտրոնների և համալսարանների ներկայացուցիչներ, քաղաքական վերլուծաբաններ: Նախարար Նալբանդյանը պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումների վերաբերյալ ներկաների բազմաթիվ հարցերին: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին' նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումը, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Էդվարդ Նալբանդյանը, մասնավ որապես, ասել է. «Որքան միջազգային հանրությունը կոչ է անում հակամարտության կողմերին պատրաստել ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, այնքան ավելի շատ է Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչում ռազմատենչ, պատերազմ հրահրող հռետորաբանություն, հայատյացության քարոզ, առավել ուժեղանում են հետապնդումները փոխվստահության ամրապնդման և հաշտեցման կողմնակից ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ։ Որքան կողմերին կոչ է արվում դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և ստեղծել միջադեպերի ու հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմ, այնքան ավելի շատ դիպուկահարների կրակոցներ, սադրիչ միջադեպեր, դիվերսիոն գործողություններ են հետևում ադրբեջանական կողմից' հանգեցնելով բազմաթիվ կորուստների: Որքան նավթագազային եկամուտներ են մտնում Ադրբեջանի բյուջե, այնքան շատ զենք և սպառազինություն է ձեռք բերվում Բաքվի կողմից: Նախորդ տասնամյակի ընթացքում Ադրբեջանի ռազմական ծախսերը 136 միլիոնից հասել են 3,6 մլրդ ԱՄՆ դոլարի' 2014թ. աճելով ավելի քան քսանհինգ անգամ, և Բաքուն այժմ պարծենում է, թե եկող տարվա ռազմական բյուջեն աճելու է 27%-ով' կազմելով 4.8 մլրդ ԱՄՆ դոլար: Ադրբեջանի կողմից անհամաչափ ռազմական ծախսերը և սպառազինության ձեռքբերումը լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային կայունությանն ու անվտանգությանը: Բաքուն մերժել է Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված' ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակները՝ ներկայացված Սանկտ Պետերբուրգում (հունիս 2010թ.), Աստրախանում (հոկտեմբեր 2010թ.), Սոչիում (մարտ 2011թ.) և Կազանում (հունիս 2011թ.) կայացած գագաթաժողովների ընթացքում: Կազանի գագաթաժողովին հետևեց հիմնարար սկզբունքների շուրջ բանակցային գործընթացի գրեթե երկու տարվա դադար: Այս ընթացքում Ադրբեջանը հաճախակիացրեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները և սադրիչ գործողությունները։ Բայց ամենից զարհուրելի քայլը ադրբեջանցի սպա Սաֆարովին ներում շնորհելն ու հերոսացնելն էր, ով կացնով գլխատել էր քնած հայ սպային, երբ նրանք Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի դասընթացին: Երբ անցյալ տարվա նոյեմբերին' տխրահռչակ սաֆարովյան դեպքից որոշ ժամանակ անց, համանախագահների ջանքերի շնորհիվ Վիեննայո ւմ վերսկսվեցին շփումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, հույսեր առաջացան, որ բանակցային գործընթացը կարող է առաջ շարժվել: Ցավոք, այդ սպասելիքները չարդարացան: Ադրբեջանը արեց հնարավոր ամեն ինչ' ապակայունացնելու իրավիճակը հակամարտության գոտում։ Ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր իրականացրեց, որոնք բազմաթիվ զոհերի հանգեցրին' կտրուկ մեծացնելով լարվածությունը: Հայ գյուղացին, ով սխալմամբ շփոթվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, ձերբակալվեց, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով դաժանորեն նվաստացվեց տեսախցիկների առջև, իսկ հաջորդ օրը սպանվեց ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանում ականավոր լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, մտավորականության ներկայացուցիչների ահաբեկումն ու հետապնդումը, նրանց «Հայաստանի լրտեսներ», «ժողովրդի թշնամիներ» պիտակավորումը սովորական երևույթ են դարձել և օգտագործվում են խաղաղության ու հաշտեցման ջատագովներին զրպարտելու, վարկաբեկելու նպատակով։ Այս ամենը լրջորեն վտանգում է բանակցային գործընթացը: Վերջին երեք ամիսների ընթացքում եռանախագահ երկրներÕ ¨, նախևառաջ Ռուսաստանի նախագահը՝ Սոչիում, ապա ԱՄՆ պետքարտուղարը՝ Նյուպորտում, այնուհետև Ֆրանսիայի նախագահը՝ Փարիզում, նախաձեռնեցին գագաթաժողովներ' Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ' առաջին հերթին լարվածության նվազեցման և իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով: Փարիզյան հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի ղեկավարությունը բարձրացրեց հակահայկական սադրիչ հռետորաբանության մի նոր ալիք, և այդ երկրի պաշտպանության նախարարը նորից սպառնաց, որ իր երկիրը կլուծի ղարաբաղյան հիմնահարցը ռազմական ճանապարհով: Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի պաշտպանության բանակի' ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողների կյանք, Բաքվի վերջին հանցավոր սադրանքներից է: Ադրբեջանական զինուժը գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի խոցման վայրը պահեց ինտենսիվ կրակի տակ' խոչընդոտելով փրկարար խմբերին, ԵԱՀԿ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ զոհված օդաչուների մարմինները տարհանելու գործում։ Առերեսվելով Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպտագույն խախտմանը' Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված եղավ դիմելու հատուկ գործողության՝ տարհանելու խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին և մյուս երկու օդաչուների մասունքները։ Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, որը մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների' ուղղաթիռի խոցման վերաբերյալ հրապարակած հայտարարությանը իր արձագանքից: Ադրբեջանը ակնհայտորեն կորցնում է իրականության զգացումը' օրեցօր խորացնելով անդունդը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև: Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը' ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման, վստահության ամրապնդման միջոցների կիրառման վերաբերյալ, այլև գործում է դրանց հակառակ' կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը: Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է իրական սպառնալիք' Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համար: Մենք համամիտ ենք Մինսկի խմբի համանախագահների հետ, որ ռազմական ուժի կիրառումը չի կարող հիմնահարցի լուծմանը ծառայել։ Որքան շուտ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա սա, այնքան բանակցային գործընթացը արդյունքներ կբերի' արցախյան հիմնախնդի կարգավորման համար»:
Карта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Частные лица и компании из любой точки мира – всегда желанные клиентыАрхиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Доверие и глобальный охватАрсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВыбираем лучшие подарки к 8 Марта и оплачиваем через приложение Idram&IDBankВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейВесеннее предложение Ucom: HONOR X7d 5G и ценные подаркиСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокСегодня мы чтим память жертв сумгаитских погромов․ Лидер Движения «Всеармянский фронт» генерал-майор Аршак КарапетянГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»«Не мойтесь, не купайтесь, не пейте воду — что за «позёрство» такое?» «Паст»Кто станет новыми обвиняемыми по делу «1 марта»? «Паст»Сомнительные «решения» на границе с Грузией: чьи интересы обслуживаются? «Паст»«У меня зазвонил телефон…»: IDBank предупреждает о росте мошенничества по схеме «звонок из банка»Пейзаж Айвазовского выставят на торги в Москве за 60 млн рублейХачанов улучшил свою позицию в рейтинге ATPМишустин: В России в целом находятся около 1 млн. нелегальных иммигрантовUcom признан оператором №1 в Армении с самым быстрым мобильным интернетом и лучшей фиксированной сетью Бессрочные облигации Юнибанка прошли листинг на Армянской фондовой бирже Марукян: Если власти победят, отыграются на пенсионерах за повышение пенсийГубернатор Калифорнии опубликовал мемуарыИран назначил нового посла в ЛиванеСемья Рубена Варданяна: Отказ от апелляции – это не завершение борьбы, а отказ участвовать в фарсеСамолёт авиакомпании American Airlines обстреляли при посадке в КолумбииКакого мнение президента о полномочиях Никола Пашиняна? «Паст»