Ереван, 12.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов Что такое хантавирус и как он распространяется? Армения создаст дипломатические офисы Российские СМИ назвали главный минус от мягкого развода с Арменией Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страны Айк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции Армения глазами издания Boston Herald В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешехода Копыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут


Քանի որ քարկոծումը երկու կողմից կա, ես մտածում եմ, որ մենք ճիշտ ենք անում. Արմեն Սարգսյան

Политика

Եթե խորհրդարանական հանրապետություն ես եւ ունես ճգնաժամային իրավիճակ, կառավարությունը հրաժարական է տալիս, ձեւավորվում է ազգային համաձայնության կառավարություն։ Այս մասին aravot.am կայքին եւ «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր այն առաջարկին, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, պետք է ձեւավորվի կամ ազգային համաձայնության, կամ տեխնոկրատների կառավարություն, այդ ընթացքում շտկվեն ընտրական օրենսգիրքը եւ Սահմանադրության որոշակի հոդվածներ, հետո՝ անցկացվեն ընտրություններ:

Հարցին՝ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելն արդյոք կլուծի՞ քաղաքական ճգնաժամը, Հանրապետության նախագահը պատասխանել է.

«Նախ, վերադառնանք մեր նախկին զրույցում իմ առաջարկությանը, որ կառավարությունը պետք է հրաժարական տար: Նորից, ի տարբերություն շատերի, ես աշխատում եմ չանձնավորել քաղաքականությունը, որոշումները, գործընթացները: Հրաժարական պետք է տար, ըստ իմ առաջարկի, կառավարությունը: Ընդ որում, իմ առաջարկը ոչ թե իմ անձնական կարծիքն է, այլ շատ երկրներում կամ միջազգային պրակտիկայում ընդունված պրոցես է: Եթե խորհրդարանական հանրապետություն ես եւ ունես ճգնաժամային իրավիճակ, կառավարությունը հրաժարական է տալիս, ձեւավորվում է ազգային համաձայնության կառավարություն, այսինքն՝ հիմնական կուսակցությունները, համաձայնության գալով, ձեւավորում են կառավարություն կամ ազգային համաձայնության կառավարություն, բայց զրոյական մակարդակով, այսինքն՝ որեւէ քաղաքական ուժ չկա, միայն պրոֆեսիոնալ, արհեստավարժ մարդիկ են: Եթե դու երկիր ես, որտեղ Ազգային ժողովը, հանրությունը, քաղաքական ուժերը, որոնք առաջնորդում են կամ որոնք ընդդիմադիր են, գտնում են, որ ընտրական օրենսգրքի եւ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, ապա բավարար ժամանակ պետք է տրամադրվի այդ կառավարությանը, որը կկազմակերպի քննարկումներ, ընդհուպ հանրաքվե: Սա իդեալական լուծումն է, որին համամիտ եմ այսօր էլ: Չեմ փոխել իմ կարծիքը»։

Նախագահը ընդգծել է՝ շարունակելու է պնդել, որ ՀՀ սահմանադրությունը բարեփոխումների կարիք ունի. «Այսօր ունենք ուրիշ իրավիճակ, երբ Ազգային ժողովի երեք քաղաքական ուժեր որոշել են ընտրություններ անցկացնել եւ հայտարարել են օր: Օրը, իհարկե, պետք է ինչ-որ գործընթացի արդյունքում հայտարարվի կամ կհայտարարվի, բայց, համենայն դեպս, ենթադրվում է, որ այդ օրը հունիսի երկրորդ կեսին է, ինչը շատ քիչ ժամանակ է թողնում այն ամենի համար, ինչի մասին մենք խոսեցինք: Ես շարունակելու եմ պնդել, որ, ի վերջո, եթե մենք համարում ենք, որ մեր Սահմանադրությունը բարեփոխումների կարիք ունի, եթե համարում ենք, որ ընտրական օրենսգիրքը բարեփոխումների կարիք ունի, եթե ուզում ենք, որ ընտրություններից հետո նորից քաղաքական ուժերն իրար չմեղադրեն, ապա պետք է աշխատենք առավելագույնս մոտ լինել այն առաջարկությանը, որ ես արել եմ: Հակառակ դեպքում ընտրություններից հետո, գուցե մի սցենարով կամ մի հնարավորության դեպքում կունենանք կուսակցություն, որը կունենա մեծամասնություն, եւ այդ դեպքում մյուսները, հնարավոր է, բավարարված չլինեն: Հնարավոր է՝ այնպիսի Ազգային ժողով ունենանք, որ որեւէ կուսակցություն չունենա մեծամասնություն, եւ Ազգային ժողովի ներսում ունենանք զանազան խնդիրներ, այսինքն՝ ոչ կայուն եւ ոչ հավասարակշիռ Ազգային ժողով ունենանք»։

Արմեն Սարգսյանի խոսքով՝ տարբեր հնարավոր լուծումներ կարող են լինել, որոնք, ըստ նախագահի, հնարավոր է՝ նորից բերեն քաղաքական իմաստով ճգնաժամային իրավիճակի:

Դիտարկմանը, որ Սահմանադրությունը փոխվել է հաճախ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, արագ-արագ փոխվել է, եւ հետո մենք, կոպիտ ասած, «կրակն ենք ընկել»: Այդ պատճառով կասկածներ կան, երբ սկսվում է խոսակցություն Սահմանադրություն փոխելու մասին. հիմա էլ խոսակցություն կա, որ նախագահը վարչապետի հետ այդ հարցը քննարկել է. հարցին՝ արդյո՞ք նորից նույն ծուղակը չենք ընկնի, նախագահը պատասխանեց, որ ինքն այդ հարցը քննարկել է ոչ միայն վարչապետի հետ.

«Դուք երկու ճանապարհ ունեք կա՛մ ընդունում եք, որ այս Սահմանադրությունը՝ լավ, թե վատ, սա է, եւ շարունակենք դրանով ապրել, կա՛մ փորձում եք այդ Սահմանադրությունը բարեփոխել, կամ ավելի ճիշտ՝ փոփոխել, որն ավելի տրամաբանական կլինի եւ ավելի լավ կծառայի ժողովրդին ու պետությանը:

Անձնապես չեմ կարող դատել, թե որն է ավելի լավ՝ նախագահակա՞նը, թե՞ խորհրդարանականը: Սկզբունքորեն երկուսն էլ կարող են լինել լավ, բայց կարող են նաեւ լինել վատ, իրականում որեւէ տարբերություն չկա եւ դրա պարզ օրինակները երկու մեծ պետություններ են իրար կողքի Գերմանիան եւ Ֆրանսիան: Մեկը խորհրդարանական պետություն է, մյուսը՝ նախագահական: Երկուսն էլ հաջողված պետություններ են, նրանցից որեւէ մեկը չի մտածում իր Սահմանադրությունը փոխելու մասին: Գերմանացիները չեն ուզում նախագահական դառնալ, ֆրանսիացիները չեն մտածում դառնալ խորհրդարանական պետություն»։

Նախագահի խոսքով՝ երկու տարբերակն էլ կարող են լինել շատ հաջողված եւ լավ ծառայել, եւ՛ երկուսն էլ կարող են լինել ձախողված.

«Հարցն այն չէ, թե որն է լավը: Հարցն ավելի շատ մասնավոր է՝ ինչպիսի՞ Սահմանադրության կարիք ունես: Սահմանադրությունը, որ ժամանակին ընդունել ես, արդյո՞ք բավարարում է այսօրվա պահանջներին: Արդյո՞ք ժամանակին ընդունելով այդ Սահմանադրությունը՝ դու որոշակի տեղերում թերություններ չես թողել: Երբ ես համաձայնում էի դառնալ նախագահ, եւ ինձ առաջարկություն արվեց, ակնկալվում էր, որ ես իմ ներդրումը պետք է ունենամ եւ՛ սփյուռքի հետ հարաբերություններում, եւ՛ ներդրումների ոլորտում, եւ՛ գիտության ու կրթության, տեխնոլոգիաների մեջ, ինչն իր հերթին ենթադրում էր որոշակի օրենսդրական փոփոխություններ, որպեսզի նախագահը կարողանար այդ պարտականությունները կատարել: Սահմանադրությունն ուժի մեջ մտավ իմ երդմնակալությունից հետո, ես եւ իմ գործընկերները հանդիպել ենք Սահմանադրության հետ կապված խնդիրների, եւ չխոսել դրանց մասին, լռել՝ ասելով, որ խոսելն անիմաստ է, չեմ կարծում, թե ճիշտ է»։

Արմեն Սարգսյանի խոսքով՝ անվանել, որ մեր Սահմանադրությունը մաքուր խորհրդարանական, սխալ կլինի, որովհետեւ ցանկացած խորհրդարանական կամ նախագահական համակարգում անպայման կան հավասարակշռության եւ զսպումների մեխանիզմներ, որոնք մեզ մոտ բացակայում են. «Խոսքը նախագահին տրված գործիքների մասին չէ, այլ՝ ԱԺ-ի եւ հանրության ու մնացած ինստիտուտների հետ կապված»։

Նա ընդգծեց, որ եթե ունես ուժեղ իշխանություն, հանրություն, որը ներդաշնակ է ապրում ինքն իր հետ, ապա Սահմանադրության անհարթությունները չես նկատում. «Սահմանադրության անհարթություններն սկսում են քաղաքական, տնտեսական եւ այլ տիպի խնդիրների ու ճգնաժամերի հետ: Հետեւաբար, այսօր ամեն առիթով հանդիպում ես խնդիրների, որոնք կապված են բուն Սահմանադրության հետ: Վերցնենք Իտալիայի Հանրապետությունը, որը նույնպես խորհրդարանական է, շատ իմաստներով մեր սահմանադրությունների մեջ ընդհանրություններ կան: Իտալիայի սահմանադրությունն ասում է, որ Հանրապետության նախագահը ճգնաժամային իրավիճակներում կարող է ցրել Ազգային ժողովը: Ընդամենը մի նախադասություն է: Իտալիայի նախագահ Մատարելան երբեք չի խառնվում գործադիրի գործունեությանը, ես եւս փորձում եմ երբեք չխառնվել գործադիրի գործունեությանն ու ընդհանրապես քաղաքական գործընթացներին: Փորձում եմ միշտ լինել մեջտեղում, եւ դրա համար նախագահն ու ինստիտուտը քննադատվում են եւ՛ աջից, եւ՛ ձախից: Եթե քո որոշումն այս կամ այն օրենքի կամ երեւույթի հետ կապված համընկնում է կառավարության որոշման հետ, այդ դեպքում գուցե կառավարությունը բավարարված է, բայց ընդդիմությունը քեզ քարկոծում է: Եթե հակառակն է՝ քո որոշումը համընկնում է այն ցանկությունների հետ, որ ունի ընդդիմությունը, դու դառնում ես իրենց մարդը, հերոս, բայց հանկարծ եթե չի համընկնում, քեզ քարկոծում են: Քանի որ քարկոծումը երկու կողմից կա, ես մտածում եմ, որ մենք ճիշտ ենք անում, որովհետեւ ոչ աջ ենք, ոչ ձախ ենք, ոչ սեւ ենք, ոչ սպիտակ ենք, այլ փորձում ենք պաշտպանել ու պահպանել պետական շահը: Նախագահ Մատարելան, ունենալով այդ փոքրիկ գործիքը, արդեն քանիերորդ անգամ Իտալիայում քաղաքական ճգնաժամ է հաղթահարել: Վերջին դեպքում նախագահ Մատարելան որպես վարչապետ հրավիրեց Դրագիին, որը Եվրոպական բանկի նախագահն էր, պրոֆեսիոնալ մարդ, եւ որը ձեւավորեց պրոֆեսիոնալ կառավարություն՝ քաղաքականի փոխարեն, մինչեւ հաջորդ ընտրություն: Այդ փոքրիկ գործիքը Հանրապետության նախագահին հնարավորություն է տալիս մինչեւ հաջորդ ընտրություն հաղթահարել ճգնաժամային իրավիճակները»։

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-Армения