Շատ ավելի բարոյական կլիներ, երբ մի կողմ դնելով ցանկացած նյութական շահ՝ փորձագիտական ինստիտուտի դերն արժևորելու համար, հնչեցվեր անաչառ գնահտաական...
БлогԱրտակ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Փորձագիտական շրջանակների դերն ու կարևորությունը ներքաղաքական իրադարձությունների և հանրության ճիշտ կողմնորոշման դերում, շատ կարևոր է: Բայց հաճախ անձնական շահագրգռվածությունից դրդված տվյալ ինստիտուտը ներկայացնողն այնպես է աղավաղում իրականությունն ու այնպիսի կողմնակալ գնահատականներ է հնչեցնում, որ ակամայից հիասթափություն ես ապրում:
Զորօրինակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը ով բավականին հարուստ կենսափորձ ունենալով հանդերձ, օրերս, ՀՀ 2-րդ նախագահի քաղաքական կապիտալն արժևորելու նպատակով, բավականին կողմնակալ գնահատականներ հնչեցրեց, այդ ճանապարհին չզլացավ և որոշակի առումով նաև վարկաբեկեց այլ քաղաքական ուժերի: Ուշագրավ էր ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված անհեթե որակումները, որոնք բացառապես սուբյեկտիվ էին, այսինքն ոչ մի քաղաքակագիտական հիմնավորում չկար դրանց տակ, զուտ ինչ-որ շահով պայմանավորված, Միհրանյանին հրահանգել էին, որ նման հայտարարություն անի: Բայց ինչից են նեղվել Միհրանյանի հրահանգիչները, այն մտքից, որ Ծառուկյանն ասեց երկրին կայունություն է պետք, որպեսզի ներդրումներ գան, երկրին կայունություն է պետք, որպեսզի զարգացում լինի ու այս համատեքստում հանգում ենք Ծառուկյանի հաջորդ մտքին, որ ներքաղաքական դաշտում արհեստականորեն ձևավորված երկու հակադիր քաղաքական բևեռներից՝ գործող իշխանություն և ՀՀ 2-րդ նախագահն ու արբանյակները, որևէ մեկի բացարձակ իշխանություն կազմելու դեպքում, կրկին քաղաքական ճգնաժամ է լինելու, կրկին անկայունություն: Այսինքն ըստ էության, այն ինչի համար արատահերթ ընտրություններ են կազմակերպվում, շարունակելու է մնալ առկախված, չլուծված:
Նեղվել պետք չի նման հայտարարություններից, այլ հարկավոր է ականջալուր լինել, հարկավոր է սեփական կամ ներկուսակցական շահերից դուրս գալ, հակառակ պարագայում ճահիճը, որի մեջ հայտնվել ենք արդեն 30 տարի, անվերջ կրկնվելու է:
Անաչառ գնահատական այս մասով կարելի էր տալ և այո շատ ավելի բարոյական կլիներ, երբ մի կողմ դնելով ցանկացած նյութական շահ, որպես փորձագետ, հնչեցվեին այնպիսի թեզեր, որոնք կօգնեին հասարակությանը ճիշտ կողմնորոշվել և կօգնեին քաղաքական ուժերին ճիշտ ուղղով առաջ շարժվել:
Այս բացը միշտ է եղել, լավ կլիներ, որ գտնվեր մեկն ով կոտրելով ձևավորված արատավոր բարքերն, իրոք փորձագիտական ինստիտուտի դերն արժևորելով, բեկում կմտցներ ներքաղաքական զարգացումների մեջ, այդկերպ նպաստելով պետականաշինության ազնիվ գործին: