Ереван, 23.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборов Армянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 лет Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles Арестован сын Мартуна Григоряна Фабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт Амстердам Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник» В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet


Կրթություն-2021-ի ամփոփումը

Общество

Կրթական տարին ամփոփելու ժամանակն է։

2021թ. բավական բուռն տարի էր Հայաստանի կրթության ոլորտում։ Այս տարի Հայաստանում եղան կորոնավիրուսի երկու խոշոր բռնկումներ։ Այդուհանդերձ, ի տարբերություն 2020թ.-ի, այս տարի կրթական համակարգը հիմնականում աշխատեց առկա ռեժիմով։ Դպրոցները բաց էին ամբողջ տարվա ընթացքում։ Կարճաժամկետ փակվում էին միայն այն դպրոցները, որոնցում լինում էին վիրուսի բռնկումներ։ Համալսարանները 2021թ. առաջին կեսում հիմնականում հեռավար աշխատեցին, բայց երկրորդ մասում համալսարանները նույնպես հիմնականում գործեցին առկա ռեժիմով։ Այսպիսով, այս տարի համակարգը քիչ թե շատ կարողացավ վերադառնալ առկա ռեժիմի, և հուսանք, որ այդպես կլինի նաև հաջորդ տարի։ Այդուհանդերձ, կորոնավիրուսը բացասաբար է ազդում կրթության համակարգի վրա, որի իրական չափերն առավել տեսանելի կլինեն առաջիկա տարիներին։

Տարին հատկապես ակտիվ էր հանրակրթության ոլորտում։ Նախարարությունը պարբերաբար ներկայացնում էր տարբեր փոփոխություններ դպրոցների կառավարման, դպրոցական խորհուրդների վերաբերյալ։ Տևական ժամանակ շատ դպրոցներ մնացին առանց խորհուրդների։ Ունենք տնօրեններ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրացավ, բայց խորհուրդների բացակայության պատճառով առ այսօր ընտրություններ չեն անցկացվել։ Սա անարդար վերաբերմունք էր այդ տնօրենների հանդեպ։ Այդ մարդիկ, ըստ էության, մի քանի ամիս մնացել են առանց աշխատանքի՝ ոչ իրենց մեղքով։ Կարգերի բազմաթիվ տարբերակներ առաջարկելուց հետո, ի վերջո, տարեվերջին նախարարությունը հանդես եկավ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կտրուկ փոփոխություններ կատարելու առաջարկով։ Օրենքը քննարկվեց շատ մակերեսային ձևով, արագորեն հասավ Ազգային ժողով և ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Նման մոտեցումը, իհարկե, ճիշտ չէր։ Նմանատիպ փոփոխությունները պետք է քննարկումների լուրջ փուլ անցնեն, պետք է փորձարկվեն, հետո նոր ընդունվեն։ Ավելին, այս որոշումը ժամանակային առումով տարօրինակ էր, քանի որ ներկայումս նախարարության պատվերով իրականացվում է ծավալուն հետազոտություն դպրոցների կառավարման վերաբերյալ։ Դա նույն բանն է, որ բժիշկն առանց հետազոտության արդյունքները ստանալու՝ սկսի բուժման գործընթացը։ Հաճախ կարևոր չէ, թե ինչ որոշում ես ընդունում։ Կարևոր է, թե ինչպես է ընդունվում որոշումը և ինչպես է իրականացվում։

Իրականացման տեսանկյունից, այս տարի խնդրահարույց էր ուսուցիչների կամավոր ատեստացիան։ Նախ՝ զարմացրեց մասնակիցների փոքր թիվը։ Մասնակից ուսուցիչների թիվը 1000-ից պակաս էր, որոնցից շուրջ 320-ը կարողացավ հաղթահարել 80%-ի շեմը։ Նախարարությունն իջեցրեց անցողիկ շեմը 70%-ի, ինչի արդյունքում մոտ 500 ուսուցիչ հավելավճար ստանալու հնարավորություն ստացավ։ Թեև Քիմիայի մասնագետները հայտարարեցին, որ առաջադրանքներում եղել են սխալներ, այդուհանդերձ, այս առարկայի արդյունքները մնացին անփոփոխ։

Շուրջ 50 կազմակերպություններ էլ այս տարի երաշխավորվեցին ուսուցիչների պարտադիր ատեստավորումն իրականացնելու համար։ Այստեղ ևս կա մշտադիտարկման, չափանիշերի խստացման պահանջների կարիք, այլապես նորից տեղապտույտ է սպասվում։

Այս տարի Տավուշի մարզի բոլոր դպրոցներում սկսվեց Հանրակրթության նոր չափորոշիչների փորձարկումը։ Արդյունքները պարզ կդառնան հաջորդ տարի։ Բայց մի բան պարզ է. կարողունակությունների (կոմպետենցիաներ) վրա հիմնվող ուսուցումը դեռևս մարդկանց համար հստակ չէ։ Այն ենթադրում է արմատական փոփոխություններ դասավանդման մոտեցումներում։ Բայց կա ռիսկ, որ նորից կլինի նախկին մոտեցումների իներցիոն շարունակություն։

Ուրախալի են նախադպրոցական կրթության ոլորտի զարգացումները։ Սա կրթության միակ ոլորտն է, որտեղ որոշակի ճեղքում կա։ Մասնավորապես, նախկինում նախարարությունը չէր խառնվում այս ոլորտի կառավարմանը։ Տպավորություն էր, որ այս ոլորտը հանձնված է մարզպետարաններին և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք ինչ ուզում՝ անում են այս ոլորտում։ Վերջին 2 տարում նկատելի է, որ նախարարությունը վերադառնում է այս ոլորտ, ինչը շատ կարևոր է։

Եթե նախադպրոցական և դպրոցական կրթության ոլորտում նկատվում է շարժ, ապա բուհական ոլորտը շարունակում է գտնվել տեղապտույտի մեջ։ Տարեսկզբին նախարարության պաշտոնյաները և Ազգային ժողովի պատգամավորները սկսեցին հիմնավորել մի տեսակետ, որի դեմ հենց իրենք հանդես էին գալիս մինչև հեղափոխությունը։ Պարզվեց, որ շատ նորմալ է, եթե կառավարությունը ձայների մեծամասնություն ունենա համալսարանների հոգաբարձուների խորհրդում։ Ի վերջո, իշխանական պատգամավորները կողմ քվեարկեցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքին։ Բայց Սահմանադրական դատարանն օրենքի այդ դրույթը ճանաչեց հակասահմանադրական։ Սա, իհարկե, մեծագույն ձախողում էր, բայց ոչ ոք պատասխան չտվեց։ 6-7 տարի չարչրկվող օրենքը կրկին վերադարձավ ԿԳՄՍ նախարարություն։

Իջեցվեցին նաև ռեկտորին ներկայացվող պահանջները։ Այսուհետ ռեկտոր կարող են դառնալ գիտությունների թեկնածու, դոցենտները։ Հայաստանի 4 խոշոր բուհերում անցկացվեցին ռեկտորի ընտրություններ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր սցենարով ընթացավ։ Նախ՝ պոլիտեխնիկական համալսարանում ընտրվեց ռեկտոր, որը, ըստ ամենայնի, նախարարության սրտով չէր։ Բայց բուհի ներսի թիմը կարողացավ մեկ ձայն «պոկել» կառավարության թիմից և հաղթել ռեկտորի ընտրություններում։ Բժշկական համալսարանում գործող ռեկտորն ուներ ամուր դիրքեր և հեշտությամբ վերընտրվեց։ Թեժ պայքար էր ակնկալվում ԵՊՀ-ում։ Բայց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի նշանակումից և հոգաբարձուների խորհրդի կազմի հրապարակումից հետո պարզ էր, որ որևէ այլ թեկնածու շանս չունի։ Թերևս, անակնկալ էր Մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Այստեղ ևս իշխանությունը նշանակել էր պաշտոնակատար։ Հասկանալով, որ հենց պաշտոնակատարն է ընտրվելու, որևէ այլ թեկնածու չէր դիմել։ Այդուհանդերձ, նախարարության թիմը և բուհից ներկայացված խորհրդի որոշ անդամներ դեմ քվեարկեցին միակ թեկնածուին։ Հավանաբար, նախարարությանը չի գոհացրել ռեկտորի պաշտոնակատարի գործունեությունը։

Եվ գլխավորի մասին։ Այս տարին էլ ավարտեցինք առանց կրթության զարգացման պետական ծրագրի։ Բայց կառավարության միջոցառումների ծրագրում նշվում է, որ 2022թ. մարտին այս ծրագիրը վերջապես կներկայացվի։

Юнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейков