Ռուսաստանի պետդուման, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, իր նիստում վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչեոլվ ria.ru-ին:
Որոշումն ընդունվել է միաձայն:Փաստաթուղթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն է ներկայացվել դեկտեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Բելառուսը, եւ Ղազախստանը մայիսին ստորագրել եւ արդեն վավերացրել են ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, որն սկսելու է գործել 2015-ի հունվարի 1-ից: