Հայ-ադրբեջանական սահմանին դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը հակառակորդը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը՝ արձակելով ավելի քան 200 կրակոց: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս գիշեր հակառակորդն` ի տարբերություն նախորդ գիշերվա, ավելի շատ է կրակել, բայց դա չի նշանակում, որ սահմանին լարված վիճակ է: Կրակոցներ շատ են եղել: Հայկական կողմը ստիպված է եղել տեղ-տեղ կրակահերթ բացել՝ լռեցնելով հակառակորդին»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը և հավելեց, որ տուժածներ չկան: