Հայաստան հիմնականում ներկրվում են միջին և ցածր որակի ապրանքներ, քանի որ սպառողը ցածր գնողունակ է. Մելիտա Հակոբյան
Общество«Սպառողների ազգային ասոցիացիա» կազմակերպության նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր անդրադարձ է կատարել «ՀՀ ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծին,- հայտնում է Orer.am-ը: Ըստ նրա՝ կառավարությունը թյուրըմբռնման մեջ է այլուրի՝ վիտամիններով հարստացման հարցում: Տիկին Հակոբյանը հակված է մտածել, որ պետական մարմինները մտածում են բնակչության առողջության մասին: Մելիտա Հակոբյանի խոսքով՝ ալյուրի՝ մասսայական երկաթով ու վիտամիններով հարստացումը խախտում է սպառողի կարևոր իրավունքներից մեկը՝ ընտրության իրավունքը: Հասարակական սեկտորի ներկայացուցիչը վստահ է, որ իշխանությունները այս հարցում կգնան զիջումների: Մելիտա Հակոբյանը պատմեց, որ ներկա պահին իրենց կազմակերպությունն ուսումնասիրություններ է կատարում, որպեսզի պարզի, թե ինչ վիտամիններ են ներառելու ալյուրի մեջ: Ասուլիսի մասնակիցներ, «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը և ասոցիացիայի մարքեթինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը խոսեցին նաև գնաճի մասին և նշեցին, որ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են 15-20 տոկոսով, կտրուկ աճել են նաև նպարեղենի գները՝ 40 տոկոս: Մասնագետները սա պայմանավորում են դրամ-դոլար տատանումներով: Մելիտա Հակոբյանը փաստում է, որ Հայաստան հիմնականում ներկրվում են միջին և ցածր որակի ապրանքներ, քանի որ հայ սպառողը ցածր գնողունակ է:
Լևոն Փանոսյան