Էս խառնաշփոթի մեջ ինձ տնտեսագետների ու տնտեսագիտական վերլուծություններով զբաղվող կառույցների դիրքորոշումները մնացին անհայտ: Ոչ ոք դուրս չեկավ, ոչ մի ուսումնասիրության արդյունք չներկայացրեց` բացառությամբ մի քանի հայտնի տնտեսագետների, որոնք միշտ էլ վերլուծություններ ներկայացնում են: Մասնավորապես, խոսքը Թաթուլ Մանասերյանի ու Հրանտ Բագրատյանի մասին է: Բա մյուսնե՞րը:
Ասելիք չկա՞ր ընդհանրապես: Բա ո՞ւմ են պետք տասնյակներով ու հարյուրներով պատրաստվող տնտեսագիտության թեկնածուներն ու դոկտորները: Ինչպե՞ս է ԵՊՏՀ-ն գիտելիք մատուցում իր ուսանողներին, եթե ինքը չի ստեղծում գիտելիք: Իսկ եթե ստեղծում է, ինչո՞ւ այդ համալսարանից լուրջ մասնագետներ չեն խոսում, չեն բացատրում իրավիճակի էությունը` թե ինչ է իրականում տեղի ունենում, որ ժողովուրդն էլ էս տեսակ խուճապի չմատնվի:
Ես խիստ կասկածում եմ, որ հայաստանում փորձագիտական մակարդակով բացի մեկ երկուսից, որևէ մեկը հասկանում է տեղի ունեցող գործընթացների էություն: Այդ մասին է վկայում քննարկումների իսպառ բացակայությունը: Այսինքն` այն պրոֆեսիոնալ օղակը, որը պետք է սնի ղեկավար շրջանակներին, կարելի է ասել, Հայաստանում բացակայում է:
Արթուր Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը