Սի Ցզինպինը Մակաոյին և Հոնկոնգին հիշեցրել է միասնական Չինաստանի մասին
Международные новости
Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինն այցով գտնվում է Մակաոյում՝ Պորտուգալիայի նախկին գաղութը Չինաստանին վերադարձնելու 15-ամյակի առթիվ, տեղեկացնում է Օrer.am-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Մեկ շաբաթ առաջ հարևան Հոնկոնգում ավարտվել են բողոքի ընդգրկուն ակցիաները, որոնց մասնակիցները ժողովրդավարական բարենորոգումների կոչ էին անում:
Հանդիսավոր ընթրիքի ժամանակ Սի Ցզինպինը դրվատել է Մակաոյի տնտեսական զարգացումը և ինքնավար տարածքներին կոչ է արել հասկանալու, որ նրանք Չինաստանի բաղկացուցիչ մասն են:
Ինչպես հաղորդել է France-Presse գործակալությունը, լրագրողներին, պաշտոնյաներին և Չինաստանի ղեկավարի ժամանման արարողության ժամանակ նրան մյուս դիմավորողներին արգելվել է բռնել հովանոցներ՝ Հոնկոնգում տեղի ունեցած բողոքների խորհրդանիշը: Դրա փոխարեն նրանց անձրևանոցներ են բաժանել:
Կես տարի առաջ Մակաոյում ընդգրկուն ցույցեր էին տեղի ունեցել թոշակի անցնող պաշտոնյաներին զգալի վճարումներ անելու օրինագծի դեմ:
Դիտվել է 21 անգամ: