Դեկտեմբերի 22-ին, ժամը 19:00-ից մինչև դեկտեմբերի 23-ի ժամը 8:00-ի սահմաններում գողություն է կատարվել «Հայ Փոստի» Մալաթիայի տարածքում գտնվող Հաղթանակ գյուղի բաժանմունքից:
Այս մասին Orer.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
«Քննությամբ դեռևս չպարզված անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել է առաջին հարկի պատուհանի ճաղավանդակը և մուտք գործել բաժանմունքի շենք: Հափշտակել է համակարգչի մոնիտորը և չհրկիզվող պահարանից մոտ 120 000 դրամ գումար»,-հայտնեցին քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Միջոցառումներ են ձեռնարկվել հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ: