Ереван, 09.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ի՞նչ են քարոզում «Գլենդել-լայֆն» ու մյուսները

Համացանցում վերջերս տարածվել էր մի նամակ՝ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ», քաղաքացիական նախաձեռնության կողմից, որում ՀՀ նախագահին բողոք էր հղվել՝ դատապարտելով   Հ2-ով ընթացող «Գլենդել-լայֆ» հեռուստանախագիծ-սերիալը՝ պատճառաբանելով, որ նրանում մեծ տեղ է տրված էրոտիկ տեսարաններին, արտամուսնական կապերի գովազդին ու առհասարակ դժգոհություն էր հնչում այդ սերիալի հակասոցիալական բովանդակությունից՝ այն համարելով հայ ազգին ոչ հարիր: Մինչ այդ այդ հաղորդումը չէի նայել՝ նախ և առաջ հաղորդման ընթացքում հնչող շատ վատ ու անընկալելի հայերենի պատճառով. կերպար-հերոսները «բլա-բլա-բլա» շուտասելուկի նման այնպիսի արագությամբ էին արևմտաամերիկյան հայերեն հնչեցնում, որ արևելահայերենի սովոր ականջն անկարող էր ընկալել, թե ով ինչ է ասում. առավել ևս, որ խոսակցություններն էլ համեմված էին օտարաբանությամբ ու գռեհկաբանության տարրերով: Ու դա այն արևմտահայերենը չէր, որով խոսել ու ստեղծագործել են մեծն Դուրյանը, Մեծարենցը, Վարուժանը, որոնց ստեղծագործությունները հոգևոր երգեր են՝ երաժշտություն հիշեցնող, իսկ «Գլենդել-լայֆի» հերոսների ներկայացրած հայերենը մի ահավոր դժվարամարս կերակուր էր՝ նոր ամերիկահայերեն ժարգոնով (ի դեմս «օքե-լավ» բառակապակցության անհարկի շահարկման) համեմված: Փոխանակ գրական հայերենը տարածեն սփյուռքում, որ այնտեղ ծնված երեխաները չմոռանան իրենց մայրենի «ոսկեղենիկ» լեզուն, վատ հայերեն են «գովազդում»՝ արդեն մի քանի ամիս շարունակ: Հայաստանյան երկու դերասաններ էլ այդ նախագծում չես հասկանում՝ իրենց անձնական կյա՞նքն են ներկայացնում, թե՞ դերի մեջ են. ամենայն հավանականությամբ իրենց կյանքն են ներկայացնում, քանի որ իրենց իսկ անուններով են հանդես գալիս: Բայց այս դեպքում համայն հայությանն ի՞նչ հետաքրքիր է, թե նրանք իրենց նվիրած կանացի պայուսակը վաճառել են և կամ՝ ինչու են վաճառել (դեկտեմբեր ամսվա մի հաղորդումից): Կամավոր՝ իրենց անձնական կյանքի նեղ-անձնական մանրամասները հրամցնում են: Զարմանում եմ. այդ նույն Ամերիկայում մաքուր, գրական հայերենով ամեն օր հնչում է «Ամերիկայի ձայնը» Վաշինգտոնից, ինչու՞ անպայման վատ հայերենն են մատուցում հեռուստադիտողին: «Ամերիկայի ձայնի» հայաստանյան թղթակիցներն էլ նորմալ, գրական հայերենով են խոսում... Նոյեմբերի 28-ին և 29-ին «Գլենդել-լայֆի» մի-մի հաղորդում դիտեցի. մի քանի ընկերուհիներ հերթով էկրանին հայտնվելով՝ մեկը կյուսից գանգատվում էր ու «դարդերը» կիսում հեռուստադիտողի հետ. բողոքն էլ ի՞նչ է՝ ընկերուհուն հյուրընկալել է իր տանը, նա էլ իր շանը հետը բերել է,  ու ինքն էլ ստիպված է ողջ օրը շան կեղտը հավաքել՝ լավ պարկետած հատակի ու գորգի վրայից (ահա այստեղ է, որ դժգոհ կինն սկսեց օգտագործել արևելահայերեն աճառյանական բառարանի  բառապաշարը՝ շան գործողությունները, արարմունքը ներկայացնելիս): Հետո էլ ընկերուհին է հայտնվում էկրանին ու «Շունիկս ու՞ր է, շունիկս» ասելով՝ սպառնում է զանգել «փոլիս» կամ կենդանիների պաշտպանության կոմիտե՝ ընկերուհուն մեղադրելով շան անհետացման մեջ: ՀՀ շարքային քաղաքացու համար դա երևի թե զավեշտ է (մեր հալ՝ ձեր շունիկի վարդագույն վարտիք տրամաբանությամբ), բայց տվյալ ամերիկացու համար՝ ողբերգություն: Ու հենց այդ հակասությունից էլ ծնվում է ողբերգազավեշտականը: Մի խոսքով «Գլենդել-լայֆը» հայաստանյան «Կիսաբաց լուսամուտներ» նախագծի ամերիկյան տարբերակն է՝ այլ ձևաչափով: Երևի թե մեր «Կիսաբաց լուսամուտներն» էլ ամերիմացիների համար զավեշտ լինի. տես Հայաստանում ինչի՞ համար են կռիվ անում, Ամերիկայում՝ ինչի: Չես հասկանում, արևմտյան բարքերի գովազդ է, թե հակագովազդ։ Եթե հաշվի առնենք, որ այդ հաղորդումը դիտող որևէ խելքը գլխին երիտասարդ հազիվ թե ցանկություն ունենա ներկայացվող հերոսուհիների նման որևէ կին ընտրել (ով խմում-հարբում է ու ռեստորաններում կռիվ անում տղաների հետ), ուրեմն՝ հակագովազդ, այն էլ բավականին հաջողված և «ուսանելի»: Ինչ վերաբերվում է էրոտիկ տեսարաններին, ապա դա արձանագրեցի միայն հաղորդման անոնսում, սակայն, դժբախտաբար, այդ անոնսը օրը մի քանի անգամ ընդմիջում է տարբեր հաղորդումների ընթացքը: Ամեն դեպքում, դա այնքան դատապարտելի չէ, որքան շաբաթվա 5 օրը երեկոյան «Արմենիայով» ցուցադրվող «Բրազիլիայի պողոտա» սերիալում ներկայացվող բարքերը, բազմակնության ու անառակության, այլասերվածության քարոզը: 21-րդ դարի 3 կանայք իրենց ընդհանուր ամուսնուն ու սիրեկանին բաժանել են իրար մեջ՝ որպես «30 տոկոս բաժնեմաս» (հենց այդպես էլ ասվում էր) օրերի ու շաբաթների գրաֆիկով, իսկ ընդհանուր տղամարդն էլ գաղափարի հեղինակ կնոջը խոստանում է 10 տոկոս «պարգևավճար» հատկացնել՝ ամուսնական պարտականությունների «հավելյալ» կատարումով: Ու սա ներկայացվում է որպես «ապագա ընտանիքի մոդել» (իրենց իսկ խոսքերով) «քաղաքակիրթ» աշխարհի բարքեր, մինչդեռ ամենաիսկական հետընթաց է՝ դեպի քարանձավային կամ քարայրային մարդու ժամանակներ: Սեռական սանձարձակություն, այլասերված բարքեր, որկրամոլություն, ուտելիքի պաշտամունք և ոչ մի հոգևոր... Ֆիլմի մի չնչին տոկոսն է կրիմինալ, որն էլ հեռուստադիտողներից ոմանց ստիպում է երբեմն հետեւել դեպքերի ընթացքին, բայց առավելապես աղբի է բախվում: Ահավասիկ, երիտասարդ գեղեցկուհի Սուելենը բրազիլական ակումբի գրեթե բոլոր տղամարդկանց հետ սեռական կապի մեջ է, իր գործատիրոջն էլ՝ աժդահա մի տղամարդու... սեռական բռնության է ենթարկում, հետո էլ լուսանկարում ու պարբերաբար շանտաժի ենթարկում, բայց հաջողությամբ ամուսնանում  է նրա որդու հետ: Սեռական սանձարձակ Լելեկոն էլ ողջ օրը կիսամերկ, արգահատելի տեսքով ու գռեհիկ շաժուձևով շրջում է ու հպարտանում իր սեռական կարողություններով, ու այդ ամենն ուղեկցվում է նրա կողմից գռեհիկ մեկնաբանություններով: Բարքերի ապականությունը հասել է այնտեղ, որ մի մեծ ընտանիքի տարբեր անդամներ սրբապիղծ են դարձել ու միմյանցից գաղտնի՝ սիրային գաղտնի կապի մեջ են. երիտասարդ կինը՝ տալի ամուսնու հետ, վերջինս էլ «համատեղության կարգով» փորձում է ինտիմ կապ հաստատել իր որդու սիրեցյալի հետ, ընտանիքի տատը իր թոռի տարիքի սիրեկանին բերել է տուն, պապն էլ իր թոռի տարիքի սիրուհուն  է տուն բերել, ու նախկին ամուսինները մեկ էլ տեսար՝ իրենց նոր կողակիցներից գաղտնի միմյանց հետ սիրային կապի մեջ են մտնում ՝ որտեղ ասես, ինչ դիրքով ասես... Եվ այդ ամենը ներկայացվում է ժամը 19-20-ին, երբ հեռուստաէկրանի առջև երեխաներ էլ կան...
«Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»