Հայաստանում աղանդների սնկի պես աճելու միտումը խոսում է հոգևոր ճգնաժամի մասին: Անկախ նրանից՝ մենք աթեիստ ենք, պացիֆիստ կամ մոտոցիկլիստ, ունենք պետական կրոն` քրիստոնեություն: Հարց է առաջանում, թե ո՞ւմ է պետք մեր հոգևոր արժեքները քայքայելը։ Հայ ազգի ուժը իր մշակույթն է, իր լեզուն, իր ավանդույթներն ու կրոնը: Եվ այդ ուժն է, որ փրփրոտում է որոշներին․․․
Այ մարդ, էս ինչ ագրեսիա է, ես արդեն վախենում եմ ընկերներիս շնորհավորել, մեկել շնորհավորեմ, ասեն «կներեք, բայց Հիսուս չկա», այ քեզ բան, ինձ մոտ նենց տպավորություն ա, որ դուք բոլորդ իր չծնվելու պահին էնտեղ եք եղել ու ականատես եք եղել իր ՉԾՆՎԵԼՈՒՆ: Ասեմ ձեզ իմանաք, որ մարդ ինչքան խելացի ա լինում, էդքան ավելի քիչ ա ժխտում, քանզի, եթե մի բանում համոզված չես, ինչպես կարող ես այն ժխտել:
Ամենևին չեմ քարոզում, խոսքս վերաբերում է նաև զանազան ուրիշ թեմաներին: Բայց այն, որ ձեզ վախեցնում և ագրեսիա է առաջացնում, + 100 գր տագնապ, այն ինչը դուք համոզված եք, որ չկա ու չի եղել, ինձ համար տարօրինակ է, կներեք: Ասենք կարաք ժպտաք, կողքով անցնեք, բայց դուք ավելի շատ եք հոգևոր թեմաներով խոսում, քան հոգևոր մարդը: Ինչների՞դ է պետք: Հարց է առաջանում, թե կարո՞ղ ա ինչ-որ բան եք մտադիր քարոզելու: Իհարկե, այդ դուք եք հավատում չլինող բանին, ու ավելին, քարոզում եք մարդկանց «չկան»:
Եկեք չմոռանանք, որ մենք հավաքվել ենք չքննադատելու հավատն ու չհավատը, քանզի չհավատալը գիտելիքի բացակայության նշան է, իսկ մենք չենք սիրում, երբ մեր սրբությունը պղծվում և քննադատվում է: Պետք է հաշվի առնել, որ ամենքն ունեն ու հաստատ ունեն իրենց սրբությունը՝ մոր տեսքով, բայց չէ՞ որ ես ոչ ոքի մայր կոչված սրբությունը չեմ ժխտել ու առավել ևս վատ արտահայտվել և թույլ չեմ տա կասկծի տակ դնել իմ սրբությունները:
Աղանդները քարոզում են ոչ թե քրիստոնեությունը, այլ քրիստոնեության խեղաթյուրված տեսքը, երբ թվում է, թե չնչին դետալներ են փոխվել, բայց ամբողջ չարագործությունը հենց այդ դետալների մեջ է: Իզուր չէ, որ անհավատները շատացել են ու բարգավաճում են վիրուսի պես, հենց աղանդներն են, որ աղավաղում են քրիստոնեությունն և առհասարակ հավատքը, որի արդյունքում մարդիկ մի տեսակ ամաչում ու քաշվում են, երբ կցանկանային խոսել էն մասին, որ իրականում հավատում են: Նրանք գերադասում են լռել, քանի հակակրոնական քարոզիչների չար ոհմակը չի հոշոտել իրենց...
Հոգեբանական ճնշումն իր դերը խաղացել է: Հասել են այն նպատակին, որ մարդ էլ ոչնչի չի հավատում, կամ հավատում է ոչնչին:
Անն Էքսուսի ֆեյսբուքյան գրառումը