Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ օգոստոսի 24-ին անցկացված արտահերթ ընտրություններում նախագահ է ընտրվել ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Ռաուլ Խաջիմբան, գրում է Deutsche Welle-ն։
Ինչպես հայտնել է ընտրական հանձնաժողովի ղեկավարը, Խաջիմբայի օգտին քվեարկել է 50.494 ընտրող, ինչը կազմել է ձայների 50.57%-ը։
Նրա հիմնական մրցակից հանրապետության անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ասլան Բժանիան հավաքել է ձայների 35.91%-ը։
Մյուս 2 թեկնածուները՝ Միրաբ Կիշմարիան և Լեոնիդ Ձապշբան, ստացել են ձայների 6.4 և 3.4%-ը համապատասխանաբար։
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր՝ օգոստոսի 25-ին։