Ереван, 24.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину» Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP Испания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и Арменией Президент США: Путин пойдет на уступки Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира Инспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн. Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровища Парламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодекс Трамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят» ААЦ подала два иска против Степана Асатряна


Նաիրիտցիները բաց նամակով դիմում են Սերժ Սարսգյանին

«Նաիրիտ» գործարանի կոլեկտիվի կողմից լիազորված համակարգող խմբի անդամներըհանդես են եկել բաց նամակով՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նրանց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մեծարգո Նախագահ Ձեզ են դիմում Նաիրիտ Գործարան ՓԲԸ 2200 աշխատողներ, ովքեր այս պահին կանգնած են անելանելի իրավիճակի առջև, որի կարգավորման համար անհրաժեշտություն է առաջացել դիմել Ձեզ և ակնկալել Ձեր հստակ դիրքորոշումն ու աջակցությունը: Խոսքը Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձի 18 ամսվա պարտքի «անլուծելի» հայտարարված,  չարչրկված հարցի մասին է, որը, սակայն, բարի կամքի դեպքում, հնարավոր է լուծել: 2015թ. փետրվարի 6-ին, համաձայն 2014թ. դեկտեմբերի 2-ից ընկերության բոլոր աշխատողներին բաժանված ծանուցագրերի, 1700 մարդ կկորցնի իր աշխատանքը և կհամալրի մեր երկրի բազմահազարանոց գործազուրկների շարքը (400-500-ը կշարունակեն աշխատել): Այն, որ տեխնիկական կանգառում գտնվող գործարանում 2200 աշխատակից պահելն ավելորդ «ճոխություն» է, իսկ կրճատումներն էլ ուշացած-անհրաժեշտ քայլ, ըմբռնումով է ընդունվել և ընկերության ղեկավարության և աշխատակիցների կողմից: Սակայն` որ բոլոր կրճատվողները, փետրվարի 6-ին չեն ստանալու իրեց աշխատավարձի պարտքը, ոչ միայն անակնկալ էր աշխատակազմի համար, այլև` ՀՀ աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում: Օրենսգրքի 130 հոդված 2-րդ կետը հստակ ամրագրում է` «Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր էաշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարները…»: Միջպետական բանկի կողմից Նաիրիտի կառավարման լիազորությունները 2011թ-ին ավարտվել են և կառավարման իրավունքը, փաստորեն, անցել է ՀՀ կառավարությանը` ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության: Հետևաբար, արդեն 4 տարի է Նաիրիտի աշխատակիցների գործատուն կառավարությունն է: Ինչու՞ ենք մենք ժամանակից շուտ անհանգստացած… որովհետև արդեն կա նախադեպը: Համաձայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրահանգի` այս պահին աշխատող նաիրիտցիները երկու ամսվա աշխատավարձ ստացել են, իսկ աշխատանքից ազատված նախկին աշխատակիցներին ոչ մի լումա չի վճարվել (նույնիսկ Ամանորը անտեսվեց): Այն, որ փետրվարի 6-ից ազատված աշխատակիցներին ոչինչ չի վճարվելու, հանդիպումների ժամանակ բաց տեքստով ասել են թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, թե Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Եվ նրանց այն պնդումը, թե աշխատավարձի պարտքն ինչ-որ անհայտ-անորոշ պահի կվճարվի, որևէ վստահություն չի ներշնչում. փետրվարի 6-ից մարդիկ հայտնվելու են անելանելի իրավիճակում` առանց փողի, առանց աշխատանքի, առանց հույսի` դատապարտված աղքատության… Այնինչ, ՀՀ կառավարությունն, ի դեմս Նաիրիտ-2 ՓԲ ընկերության, որի 100% սեփականատերն է, Նաիրիտ Գործարան ՓԲԸ-ին պարտք է 4 մլրդ 150 մլն դրամ դեռևս 2004թ-ից: Այս մասին վերաքննիչ դատարանի օրինական վճիռը ուժի մեջ է մտել 2009թ.: Բացի այդ, Նաիրիտ ԲԲԸ, որ նույնպես պետական ձեռնարկություն է, տարիներ ի վեր Նաիրիտ գործարան ՓԲԸ-ին պարտք է մոտ 900 մլն դրամ: Այսպիսով, ՀՀ կառավարությունը գործարանին, փաստորեն, տարիներ շարունակ պարտք է մոտ 5 մլրդ դրամ, որը կարելի էր ուղղել Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարմանը: Սակայն, ՀՀ կառավարությունն այս փաստը ոչ մի կերպ դիտարկել-քննարկել չի ցանկանում… Ի վերջո, ՀՀ կառավարությունը, հանդիսանալով ընկերության 10%-ի բաժնետեր, Նաիրիտի վերաբերյալ բոլոր որոշումների կայացմանը մասնակցություն է ունեցել, սակայն Նաիրիտում որևէ ներդրում չի արել: Սա ևս հիմք է, որ կառավարությունը, իր 10%-ի չափով, ստանձնի Նաիրիտի այս պահի անվճարունակության պատասխանատվությունը և ընդհանուր պարտքերի գոնե մի մասի մարման պարտավորությունը, այն է` վճարի աշխատակիցներին աշխատավարձերի պարտքը: Եվ, կարծում ենք, բոլորովին էական չէ, թե որ անհատն է այս կամ այն պահին ղեկավարում կառավարությունը. նա հանդիսանում է իր նախորդի իրավահաջորդը և նախորդ կառավարության ցանկացած խնդիր նաև իր խնդիրն է ու լուծում է պահանջում: Լուծում, որ չպետք է լինի մարդու իրավունքների և երկրում գործող օրենսդրության ոտնահարման հաշվին… Հուսալքված, գործազրկության շեմին կանգնած նաիրիտցիները, երկրի գործադիր իշխանության հետ մի շարք անարդյունք հանդիպումներից հետո, այլ ելք չեն տեսնում, քան  բողոքի տարաբնույթ ակցիաների ձևով, որոնցից մեկն էլ այս նամակն է, Ձեր և հանրության ուշադրությունը սույն «գորդյան հանգույցի» վրա բևեռելը և դրական լուծում ակնկալելը: Անհրաժեշտ «մեկ հարվածը» աշխատավարձի պարտքի մարումն է, ինչը նաիրտցիներին զերծ կպահի ծայրահեղ միջոցների դիմելուց: Մեծարգո Նախագահ Կարծում ենք` ժողովրդավարություն հռչակած պետության ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի իր քաղաքացու հիմնարար իրավունքի` աշխատանքի և դրա դիմաց վարձատրություն ստանալու իրավունքի, պաշտպանության համար: Մենք ակնկալում ենք, որ այս խնդիրը կլինի Ձեր անմիջական հսկողության և ուշադրության կենտրոնում և մինչև փետրվարի 6-ը կստանա իրավական-օրինական լուծում»:
То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст»