Ереван, 05.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительности Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 году Кая Каллас посетит Азербайджан Мы желаем Армении и Азербайджану исключительно мира – Зеленский Алиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мира Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа Япония впервые с июня 2025 года закупила российскую нефть Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителями НАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в Германии


Հույսի սպանությունը կամ պետական հեղաշրջումների ամերիկյան մեքենան

Международные новости

Մաս երկրորդ

Եթե փորձենք ուսումնասիրել, ապա 1953 թվականաից սկսած մինչ այսօր` 2014 թվականը, ամերիկյան պետական հեղաշրջման մեքենայի գործելաոճն ու մեթոդիկան լուրջ փոփոխություններ կամ զարգացումներ չի ունեցել, ու ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել երկու հիմնական փուլեր, որոնք կներկայացնենք ստորև:

1) Ընդդիմադիր ուժերի ստեղծում ու ամրապնդում

Ամերիկյան պետական հեղաշրջման մեթոդաբանության առաջին փուլի ընթացքում հստակ տարբերակում չի դրվում, թե կոնկրետ ապստամբությունը պետք է բերի իշխող վարչակարգի փոփոխության, հակասահմանադրական այլ ելույթների, թե սահմանադրական ճանապարհով, քվեարկությամբ իշխանափոխության: Սակայն յուրաքանչյուր դեպքի համար, կարելի է ասել, որ գործում է ինքնահատուկ գործողությունների փաթեթը, որոնցից շատերը մշակվել են դեռևս Երկրորդ աշխարհամարտից հետո ու փորձարկվել ամբողջ աշխարհում բազմաթիվ անգամներ: Դրանք փորձարկվում են նաև այսօր ու այնքան են խմբագրվել , որ կարելի է ասել իդեալականացվել են: Ժամանակին մշակվելով կոմունսիտական զարթոնքը կասեցնելու համար, վերջիններս իշխանություն ապահովեցին Եվրոպայի ու Ասիայի երկրներում աջ ուժերին: Այդ ժամանակ էր, որ սկիզբ դրվեց պահպանողական աջ թեքման կուսակցությունների ուսանողական շարժումների, արհմիությունների ու ԶԼՄ-ների ֆինանսավորմանը, որոնք պետք է իրականացնեին հստակ առաջադրանքներ` գաղափարախոսական-քարոզչականից մինչև իրական ապստամբության կամ այլ ելույթների կազմակերպումը թիրախ երկրում` համագործակցելով արդեն Արևմտյան ազդեցության ներքո գտնվող նմանատիպ կառւյցների հետ: Այսպես օրինակ, նույն մեթոդիկայով գործեցին ամերիկյան կամ ամերիկամետ ուժերը Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Իտալիայում ու Ֆրանսիայում: Մեխանիզմը շատ պարզ էր: Երկու երկրներում էլ պահպանողական գործիչները առաջադրվեցին իշխանության հասնելու համար, որոնք իրականում Աշխատանքի Ամերիկյան դաշնության գործակալներ էին ու ֆինանսավորումն էլ իրականացվեց աջ թեքման արևմտյան արհմիությունների ու կուսակցությունների միջոցով: Ու նույնիսկ այն բանից հետո, երբ 1946-ի ընտրություններում Իտալիայում հաղթանակ տարան սոցիալիստներն ու կոմունիստները, ովքեր որոշեցին ստեղծել ազգային դեմոկրատական ճակատ` հաջորդ ընտրություններում միասնականորեն պայքարի ելնելու համար ,երկու տարի անց, ԱՄՆ-ն ուղղակի գործարքի գնաց Կաթոլիկ Եկեղեցու հետ, իր, այսպես կոչված, “հակակարմիր” քարոզչությունն իրականացնելու համար: Այդ գործընթացում ներգրավվեցին նաև աշխարհահռչակ իտալական ծագում ունեցող ամերիկացի աստղեր ու հանրահայտ մարդիկ, ինչպես օրինակ` Ֆրանկ Սինատրան և այլոք:

Այդ ժամանակ կազմակերպված ձևով տպագրվեց շուրջ տաս միլիոն տիպաքանակով նամակներ, որոնք իտալական ծագմամբ ամերիկացիները պետք է ուղարկեին հայրենիք` Իտալիա իրենց ագզականներին: Նամակների տեքստերի քաղաքական բովանդակության  մասին կարելի է նաև չմանրամասնել: Միաժամանակ նաև ԱՄՆ-ն ուղղակի ճնշումների գնաց` սպառնալով պատերազմից ծվատված այդ երկրին իր օգնությունը դադարեցնել այն դեպքում, երբ միայն դաշնակիցների ռմբահարումներից ավերվել էին ամբողջական քաղաքներ ու զոհ էին գնացել հիսուն հազար անմեղ մարդիկ: Արդյունքում, եթե 1946-ին Ազգային Դեմոկրատական ճակատը ստացավ ձայների 40 տոկոսը, ապա արդեն 1948-ի ընտրություններում այն իջավ 31 տոկոսի և ի վերջո Իտալիան հայտնվեց կոռումպացված կոալիցիաների ճանկերում, ովքեր սակայն ունեին մեկ անհամեմատելի առավելություն` վայելում էին ԱՄՆ օժանդակությունը: Հետագա 46 տարիների ընթացքում երկիրը ղեկավարվում էր այդ կոալիցիաների կողմից, որոնք գլխավորում էին քրիստոնյա- դեմոկրատները: Իտալիան ազատագրվեց այսպես կոչված երևակայական կոմուսնիտական դիկտատուրայից, սակայն ինչը որ ավելի կարևոր էր` երկիրն ամերիկացիների շնորհիվ ազատագրվեց  սոցիալ-դեմոկրատների անկախ ծրագրերից, ովքեր պայքարում էին հանուն աշխատավորության, պաշտպանում էին իտալական փոքր ու միջին բիզնեսը ամերիկյան վերազգային կորպորացիաների մրցակցությունից:

Համանման մեթոդիկա կիրառվեց ԱՄՆ կողմից 1960-ական թթ Չիլիում, որպեսզի խանգարեին Սալվատորե Ալյենդեի ընտրությանը: 1958 թվականին ընդամենը ձայների երեք տոկոս անբավարարությամբ Ալյենդեն չդարձավ Չիլիի նախագահ: Դրան հասնելու համար Քենեդիի վարչակազմը Չիլի գործուղեց Պետդեպի ու ԿՀՎ շուրջ հարյուր աշխատակիցների, որպեսզի, ինչպես արդեն տարիներ անց կխոստովանվեր, “անհարկի ու նույնիսկ անվայելուչ գործողություններ իրականացնեին” հաջորդ` 1964 թվականի ընտրություններում հնարավոր անցանկալի արդյունենքրից խուսափելու համար: ԿՀՎ-ն գրեթե կիսով չափ ֆինանսավորեց քրիստոնյա-դեմոկրատների նախընտարական կամպանիան ու կազմակերպեց մասսայական պրոպագանդիստական միջոցառումներ` դրանում օգտագործելով կինոն, հեռուստատեսությունը, ռադիոն, թերթերը, պլակատները, քարոզթերթիկները և այլն: “Կարմիր վտանգի” դեմ ուղղված այդ դասական նախընտրական կամպանիան, որում ներգարվվել էին նաև կինոկադրեր խորհրդային պատժիչ ջոկատներից ու տանկերից, ուներ մի նպատակ` վախեցնել հատկապես կանանց: ԿՀՎ-ն այդ օրերին օրական պատրաստում էր 20 ռադիոնյութեր, որոնք ձայնասփռվում էին առնվազն 45 ռադիոկայաններով ու տասնյակ “թխված” լրահոսներ ու նորութուններ: Հազարավոր պլակատների վրա պատկերում էին դժբախտ տեսքով երեխաներ` ճակատներին մուրճ ու մանգաղ դաջված: Արդյունքում քրիստոնյա-դեմոկրատների առաջնորդ Էդուարդո Ֆրեին (Eduardo Frei) առաջ անցավ Ալյենդեից 17%-ով, ընդ որում, այդ առավելությունը նա շահեց հիմնականում կին ընտրողների շնորհիվ: Չնայած ամերիկյան այսօրինակ միջամտությանը, այնուամենայնիվ Ալյենդեն 1970 թվականին ընտրվեց: Իսկ երբ երեք տարի անց իր դիրքերն ամրապնդեց կոնգրեսի ընտրություններում 1973-ին` հաղթահարելով ամերիկյան փաստացի աջակցությանը նրա քաղաքական օպպոնենտներին, երկրի հանդեպ կիրառած էմբարգոների պայմաններում, ԿՀՎ-ն անցնում է բացահայտ իշխանության տապալման գործելաոճի ու ի վերջո հաջողվում է իրավիճակը ապակայունացնել ու հասնել պետական հեղաշրջման` գեներալ Աուգուստո Պինոչետի դիկտատուրայի հաստատմամբ:

Գրեթե նույն գործելաոճն ու ձեռագիրն է նաև Ուկրաինայում: ԱՄՆ-ն իր գործակալական ողջ ցանցով Ուկրաինայում սկսեց աշխատել 1991-ից սկսած, երբ երկիրը ձեռք բերեց անկախություն Խորհրդային կայսրության քայքայումից հետո: Արդեն 2004-ին ամերիկյան ուժերը առաջադրեցին արևմտամետ թեկնածուներին երկրի ղեկավար պաշտոնների համար, ինչը հանգեցրեց երկրում “նարնջագույն հեղափոխության”: Սակայն Արևմուտքի կողմից աջակցվող Վիկտոր Յուշչենկոյի ու Յուլյա Տիմոշենկոյի կառավարությունը իր նախորդի նման թաղվեց կոռուպցիայի ճահճում, կորցրեց հանրային վստահությունն ու ճանաչումը և ադյունքում 2010-ին նախագահ ընտրվեց Վիկտոր Յանուկովիչը, որ ռուսամետ կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչ էր համարվում: Ու այդտեղ ԱՄՆ-ն անցավ գործի ու կիրառելով արդեն տասնամյակներ շարունակ իր, այսպես կոչված, միջազգային-քաղաքական ավանտյուրաների զինանոցի հին ու փորձված մեթոդիկան, հասավ այն բանին, որ 2014-ին տեղի ունեցավ հերթական Մայդանյան հեղաշրջումը: Այս դեպքում սակայն այն նորամուծությունը կատարվեց, որ ԿՀՎ-ի դերակատարությունն իր վրա ստանձնեց Ժողովրդավարության աջակցության Ամերիկյան հիմնադրամը (National Endowment for Democracy), պատրաստելով ուկրաինական ընդդիմադիր գործիչներին ու կուսակցություններին և ունենալով տարեկան հարյուր միլիոն դոլար բյուջե, որը ազատորեն ծախսում էր ամբողջ աշխարհում: Հիմնադրամն ամենևին էլ չէր թաքցնում, որ Ուկրաինան իր համար հեռանկարային երկիր էր ու այդ պատճառով էլ իրականացրեց այնտեղ 65 ծրագիր: Դա ավելին է, քան մյուս երկրներում նրա իրականացրած ծրագրերը: Այս հանգամանքը հաշվի առնելով արդեն պատահական չպիտի համարել Կարլ Գերշմանի հայտնի արտահայտությունը հրապարակված Washington Post-ում, իր հոդվածներից մեկում, դեռևս 2013-ի սեպտեմբերին, թե “Ուկրաինան այս պահին հիմնական նվերն է հանդիսանալու ԱՄՆ համար”, քանի որ ամերիկյան օպերացիաները այդ երկրում թևակոխում են վճռական փուլ:

  2) Փողոցային դեմոնստրացիաներ ու բռնության կիրառում 2013-ի նոյեմբերին ԵՄ-ն Ուկրաինայի նախագահ Վ. Յանուկովիչին ներկայացրեց “Ազատ առևրի համաձայնագիր”, որը բաղկացած էր 1500 էջից, որը իր բովանդակությամբ նման էր Ազատ Առևտրի Հյուիսամերիկյան համաձայնագրին (NAFTA)  և Տրանս-Խաղաղօվկիանոսյան գորընկերությանը, որտեղ սակայն որևէ խոսք չկա Ուկրաինայի` ԵՄ անդամակցության մասին: Այդ համաձայնագիրը բացում էր ուկրաինական սահմանները արևմտյան ապրանքների ու ներդրումների համար ու արևմտյան ընկերությունների համար ստեղծում նոր շուկաներ Ուկրաինայում: Սակայն պատասխան սահմանների բացում դեպի ԵՄ տարածք, չէր նախատեսում: Ուկրաինան, որ թռչնամսի ու պանրի համաշխարհային խոշորագույն արտադրողներից էր, իրավունք էր ստանում դեպի ԵՄ արտահանել միայն իր թռչնամսի արտադրած ծավալի մեկ տոկոսը և պանրի հինգ տոկոսը: Սակայն արևմտյան ընկերություններն իրավունք էին ստանում օգտագործել Ուկրաինան որպես ամբարտակ, որի քանդմամբ Ռուսաստանը ուղղակի կհեղեղվեր ասիական էժան ապրանքներով: Սա կստիպեր Ռուսաստանին սեփական շուկան ու արտադրողներին պաշտպանելու համար փակել սահմանը Ուկրաինայի առաջ ու դրանով իսկ կործանիչ հարված հասցնել Արևելյան Ուկրաինայի արդյունաբերական ռեգիոնին: Լիովին հասկանալի ու բնական պատճառներով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մերժեց ԵՄ հետ այդ համաձայնագիրը, ինչը Կիևի արևմտամետ ու աջ խմբավորումների համար հանդիսացավ ազդանշան փողոց դուրս գալու համար: Արևմուտքում մենք սովորաբար տեսնում ենք փողոցայաին բողոքի ակցիաներ, որոնք ստացել են հանրային հնչեղություն, մեծավ մասամբ պոպուլիզմի ու ժողովրդավարության խառուրդ հանդիսացող բեմականացումների տեսքով: Սակայն հարկ է տարբերել ձախ ուժերի բողոքի ելույթները աջ թեքում ունեցող կառավարությունների դեմ ու աջ ուժերի բողոքի ակցիաներից ու բռնության գործադրումից, որոնք մշտապես եղել են ու կան մի մասնիկը ամերիկյան`վարչակարգի փոփոխության ռազմավարության:  1953 թվականին Թեհրանում ԿՀՎ-ն միլիոնավոր դոլարներ ծախսեց, որպեսզի վարձեր հանցագործ տարրերի, ովքեր որպես «բարձր որակավորված մասնագետ կազմակերպիչներ», ինչպես նրանց որակավորել է ԿՀՎ-ի ղեկավար Քերմիթ Ռուզվելտը (Kermit Roosevelt): Վերջիններս օգտագործվեցին ավելի դաժան ելույթներն իրականացնելու համար: Գործն հասավ այնտեղ, որ Թեհրանում սկսվեցին ռազմական գործողություններ իշխանությանը հավատարիմ զինված ուժերի ո ւապստամբ զորամասերի միջև, որոնց արդյունքում զոհվեց 300 մարդ: ԿՀՎ-ն միլիոնավոր դոլարներ ծախսեց նաև խորհրդարանական պատգամավորների ու այլազդեցիկ իրանցիների կաշառելու համար: Այս ամենի արդյունքում վարչապետ Մոսսադեղը ստիպված հրաժարական տվեց, իսկ կրկին իշխանությանեկածՄոհամմեդ-Ռեզա շահը վերականգնեց Արևմուտքի իրավունքները իր երկրի նավթային արդյունաբերության նկամամբ: ВР-ն ու ամերիկյան ընկերությունները դրանից հետո, մինչև իսլամական հեղափոխություն,  կիսում էին իրար մեջ իրանական նավթի վաճառքից ստացված եկամուտները: Հաիթիում 2004-ին ամերիկյան 200 հատուկջոկատայիններ պատրաստեցին 600 զինյալների, որոնք պատկանում էին  “ Հաիթիի զարգացման զինված հեղափոխական ճակատին” (FRAPH) ու այլ նմանատիպ ուժերի, ուդեմ էին երկրի գործող իշխանություններին: Վերջիններիս պատրաստությունը իրականացվում էր Դոմինիկյան Հանրապետությունում: Դրանք էլ հենց ներխուժեցին Հաիթիի հյուսիս և աստիճանաբար երկիրը թաղեցին քաոսի ու բռնության մեջ` հող ստեղծելով նախագահ Արիստիդի պաշտոնանկության համար: Ուկրաինայում փողոցային ելույթները բռնության վերաճեցին այս տարվա հունվարին, երբ ընդդիմադիրների գլուխ անցան “Ազատություն - Սվոբոդա” կուսակցությունն ու “Աջ Սեկտոր”-ի զինյալները: Վերջիններս Ուկրաինայում հայտնվել էին նշված դեպքերից ընդամենը վեց ամիս առաջ և վերջիններիս արագորեն անդամագրվեցին արդեն առկա աջ-ծայրահեղական ուժերի ներկայացուցիչներն ու բանդաները: Հատկանշական է, որ այս կազմակերպությունը մասամբ ֆինանսավորվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում բնակվող ուկրաինացիների կողմից, թեև չի բացառվում ամենևին, որ այն ԱՄՆ ԿՀՎ-ի հերթական մի նախագիծն է: Երբ “Աջ Սեկտորը” սկսեց կառավարական հիմնարկների գրավումը, երկրի խորհրդարանը բողոքի ակցիաները հայտարարեց օրենքից դուրս, իսկ ոստիկանական ուժերը գրավեցին Անկախության հրապարակի մի մասն ու սպանեցին երկու բողոքավորների: Փետրվարի յոթին ռուսական կողմը հրապարակեց գաղտնալսված հեռախոսազրույցը ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի ու Կիևում ԱՄՆ դեսպան Ջեոֆրի Փայեթի (Geoffrey Pyatt) միջև, որով պարզ դարձավ, որ ամերիկյան ղեկավարությունը պատրաստվում է օգտագործել առիթն ու Ուկրաինայում հեղափոխություն իրականացնել: Այն կարելի է համեմատել Ջոն Լե Քերեի հայտնի վեպերի հետ, որտեղ պատմվում է շպիոնաժի մասին: Ամերիկյան կողմի համար գլխավոր խնդիրը ծանրքաշային բոքսի արքա Վիտալի Կլիչկոյին խաղից հանելն էր, ով այդ “հեղափոխության” ամենավառ “դեմքն” էր, և ում նախապատվություն էր տալիս ԵՄ-ն և անել այնպես, որպեսզի երկրի վարչապետի պաշտոնին հայտնվեր ամերիկյան կողմի ֆավորիտ Արսենի Յացենյուկը”: Փետրվարի տասնյոթին “Աջ Սեկտորը” հայտարարեց հաջորդ օրը Անկախության հրապարակից դեպի երկրի պառլամենտի շենք հանդիսավոր երթ անցկացնելու մտադրության մասին, որին հետևեցին դաժան ընդհարումներ: Դրանք տևեցին մի քանի օր ու հանգեցրին հարյուր տաս մարդու զոհվելու, ներառյալ ընդդիմադիրները, իշխանության կողմնակիցներն ու ոստիկանության տասնվեց աշխատակիցները: Ավելի քան հազար մարդ վիրավորվեց: Գազանաբար սպանվեց կառավարամետ լրագրող Վյաչեսլավ Վերեմեյը:  Աջսեկտորականները գրավեցին Լվովի մոտ գտնվող զինապահեստը ու յուրացրեցին պահեստի ողջ պարունակությունը: Հետագա գործողությունների վերլուծությունն ու եղած ապացույցները ցույց տվեցին որ երկու կողմերն էլ օգտագործել են դիպուկահարների: Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Յակիմենկոն այս ամենի առթիվ նկատում է, որ դիպուկահարները, ովքեր կրակում էին ֆիլհարմոնիայի շենքի տարածքից, վճարվել են ամերիկյան կողմից և այլազգի վարձկաններ են հանդիսացել, ինչպես որ էին դիպուկահարները Հարավսլավիայում, ովքեր երկու հազարական դոլար էին ստանում յուրաքանչյուր զոհի դիմաց: Նույնի ականատեսը աշխարհը եղավ նաև Սիրիայում բոլորվին վերջերս: Ուշագրավն այստեղ հետևյալ նյուանսն է: Մինչ Կիևի փողոցներում անհանգստություններ էին ու ողջ երկիրը մեծ ցնցման առաջ էր կանգնած, երկրի դեռևս գործող օրինակարգ իշխանությունները և ընդդիմությունները հրատապ կերպով նստեցին բանակցությունների սեղանի շուրջ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Լեհաստանի ԱԳ նախարարությունների միջոնրդությամբ և երկու անգամ պայմանավորվեցին հաշտության ու խաղաղության համար առաջին անգամ ամսի տասնիննի երեկոյան, երկրորդ անգամ` ամսի քսանմեկի երեկոյան: Սակայն “Աջ Սեկտորը” մերժեց հաշտության երկու պայմանավորվածություններն էլ ու կոչ արեց շարունակել “ժողովրդական հեղափոխությունը” ընդհուպ մինչև երկրի այն ժամանակ դեռևս գործող նախագահ ռուսամետ Վ. Յանուկովիչի պաշտոնանկությունը ու լիակատար իշխանափոխությունը: Ինքնին հասկանալի է, որ ամերիկյան կողմի ֆավորիտ ուժն այս դեպքում կատարում էր իր Վաշինգոթոնյան ղեկավարության հանձնարարականը ու ըստ էության գործի էր դրվում ամերիկյան պետական հեղաշրջման մեխանիզմի շղթայի երրորդ օղակը` բացահայտ պետական հեղաշրջում իրականացնելու մեթոդիկան: (շարունակելի)   Արման Համբարձումյան

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина Затулина