Հակառակորդը շարունակում ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը: Այս գիշեր հակառակորդը ինտենսիվորեն կրակել է:
Այս մասինOrer.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ թե՛ արցախյան և թե՛ ՀՀ հատվածում՝ Տավուշի մարզ, որոշակի լարվածություն կա:
«Հակառակորդը կիրառում է նաև 60 և 82 մմ ականանետեր, ինչն, ըստ էության, նոր մակարդակ է: Այն հայկական կողմին կստիպի ձեռնարկել համապատասխան քայլեր: Կրակել են ավելի քան 200 անգամ»,-նշեց Ա. Հովհաննիսյանը: