Փրկարար ծառայությունը հունվարի 20-ին, ժամը 06.57-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից նկատվել է կախված նռնակ:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նորքի այգիներ փողոցի տներից մեկի դռան փականից կախված է Ֆ-1 տիպի մարտական նռնակ:
Փրկարարները վնասազերծել են նռնակը եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին: