Այսօր` հունվարի 22-ին, կրկին կրակոցներ են հնչել, սակայն համեմատաբար վիճակը կայուն է:
Արդեն տեղեկացրել էինք, որ անցած գիշեր սահմանին դարձյալ լարվածություն է նկատվել: Անհանգիստ է եղել հատկապես հայ-ադրբեջանական սահմանը: Թշնամին հերթական անգամ դիվերսիոն անհաջող փորձ է կատարել եւ ըստ տեղեկությունների՝ կորուստներ ունի:
Orer.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց. «Անցած գիշեր Տավուշի սահմանում լարվածություն է նկատվել:Կրակոցների թիվը սովորականից մոտ 200 անգամ ավելի է եղել: Հայկական կողմին հաջողվել է դիվերսիոն խմբին հետ մղել դեպի ելման դիրքեր: ՀՀ կողմը զոհեր եւ վիրավորներ չունի»:
Արծրուն Հովհաննիսյանն ավելացնում է նաև, որ այսօր եւս կրակոցներ հնչել են, սակայն սահմանին վիճակը համեմատաբար կայուն է եւ վերհսկելի:
Սոսե Չանդոյան