Ереван, 01.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван Аншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея Прокофьева Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора Милли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕП Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20 Артур Аванесян («Кандаз») объявил голодовку «Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехать Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае Художник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в Венеции В Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?


ՀՀԿ-ական պատգամավորը Ռ.Քոչարյանի հարցազրույցի և քաղաքական էլիտայում տնտեսական շահերի բախման մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տված հարցազրույցում բավական քննադական վերաբերմունք է ցուցաբերել ներկայիս իշխանություններին և նրանց գործելաոճին՝ Գյումրու դեպքերի, քաղաքական եւ տնտեսական վերջին զարգացումների հետ կապված: Ինչպես նշել է Ռ. Քոչարյանը, Հայաստանն այսօր գտնվում է տնտեսական ծանր վիճակում, ըստ նրա՝ երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, սակայն խոսքը սահմանադրական ռեֆորմների մասին չէ: Արդյո՞ք ՀՀԿ ներկայացուցիչները համաձայն են երկրորդ նախագահի այն մտքին, որ Հայաստանին հարկավոր են արմատական փոփոխւթյուններ, Orer.am-ը ճշտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանից. -Այն, որ Հայաստանում փոփոխություններ են պետք, դրա մասին խոսում է նաեւ երկրի նախագահը: Բարեփոխումները սկսվել են, եւ դրանց հետ կապված ծրագրեր կան: Համաձայն չեմ երկրորդ նախագահի այն մտքին, որ առանց օրենսդիր դաշտի փոփոխության կարելի կլինի հաջողության հասնել: Կրկնում եմ, որ փոփոխություններ, բարեփոխումներ անհրաժեշտ են, իսկ Հանրապետական կուսակցությունը դրա ծրագրերն ունի: -Իսկ հնարավո՞ր է՝ արմատական փոփոխություն ասելով՝ պարոն Քոչարյանն իր վերադարձը նկատի ուներ նախկինում զբաղեցրած պաշտոնին: -Կադրային փոփոխությունը, նախագահի փոփոխությունը դեռեւս արմատական փոփոխություն չեն: «Արմատական փոփոխություն» բառակապակցությունն ամեն ինչ ասում է: Օրինակ՝ ես հասկանում եմ և՛ կառավարման, և՛ ընտրական համակարգի փոփոխություն՝ արմատական փոփոխություն ասելով: Կյանքը ցույց է տվել, որ այն, ինչ մենք  ունենք կառավարման համակարգում, դեռեւս մեզ հնարավորություն չի տալիս արմատական փոփոխություններ անել նաեւ տնտեսության մեջ: Մենք գիտենք, որ կառավարման համակարգում սկսվել են այդ փոփոխությունները, եւ դրանք շարունակվելու են, առանց դրանց տնտեսական փոփոխություններին հասնելը դժվար է, հատկապես այն պարագայում, երբ մենք Եվրազիական տնտեսության միության անդամ ենք դարձել: -Խոսեցիք տնտեսության մասին. Ռոբերտ Քոչարյանը նաեւ շեշտադրել է այն հանգամանքը, որ տնտեսության զարգացման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատեւ շահերի հետ: Այս պարագայում սահմանադրական փոփոխությունների հետ դժվար թե քաղաքական էլիտան էլ փոխվի, ի՞նչ կասեք այս մասին: -Ես չեմ բացառում, որ քաղաքական էլիտայի մեջ կան մարդիկ, որոնց հետ իրոք բախում հնարավոր է, այսինքն՝ բախում այն մարդկանց հետ, ովքեր տնտեսության մեջ որոշակի դերակատարություն ունեն: Բայց եթե խոսենք քաղաքական ողջ էլիտայի մասին, ինչպես հոդվածում է գրված, ապա կասեմ, որ դա այդպես չէ: Ինչ խոսք, եթե մենք լուրջ բարեփոխումներ ենք անում, կշոշափվեն եւ՛ քաղաքական, եւ՛ պետական, եւ՛ տնտեսական շահերին վերաբերող հարցեր: Փոփոխությունների դեպքում քաղաքական էլիտայում տնտեսական շահերի բախումը չի բացառվում, այդ երեւույթը կա, բայց ընդհանուր ծավալներ չունի, ըստ որի կարող ենք ասել՝ բախումը ողջ քաղաքական էլիտայի հետ է լինելու: Այսօրվա դրությամբ քաղաքական էլիտան ինքն է փորձում բարեփոխումներ անել: -Պարոն Ալեքսանյան, ՀՀ երկրորդ նախագահը նաեւ երազկոտության եւ պատ ծակող լավատեսության մեջ է մեղադրում իշխանություններին. ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցներում հնարավորինս սուր է փորձում արտահայտվել իշխանությունների նկատմամբ եւ բավական ցածր գնահատականի է արժանացնում նրանց աշխատանքը: -Նկատենք, որ քննադատության երեույթը միայն Ռոբերտ Քոչարյանի մոտ չէ: Մամուլի ազատությունը, ժողովրդավարության ավելացումը կապվում են թուլության հետ, իսկ ես կարծւմ եմ, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է: Մեր երկրում ամեն մեկը, ով անգամ դրա իրավունքը չունի, վեր է կենում ու իշխանություններին է քննադատում, կուսակցությանը, դրա նախագահին, եւ այդ ամենը մամուլով տարածվում է: Ինչ խոսք, դա մամուլի եւ խոսքի ազատության դրսեւորումն է, որն այսօր ես կարող եմ նվաճում համարել: Սակայն պետք է ասեմ, որ գնահատականներ տալուց առաջ մարդիկ պետք է ավելի խորը ուսումնասիրեն հարցերը: Ես այն կարծիքին չեմ, որ իշխանությունների աշխատանքն անտաբերությունն է, իշխանությունները շատ հարցեր լուծում են լուռ՝ առանց դրանց մասին խոսելու եւ դրանք հրապարակայնացնելու: Ես մեկ հարցում եմ միայն համաձայն, որ Հանրապետական կուսակցությունն իր արածը ներկայացնելու հետ խնդիրներ ունի, երբեմն նաեւ պետք է հրապարակային ձեւով ամեն ինչ անել: Խոսքի ազատության մեջ ՀՀԿ-ն ավելի մեղմ է եւ կոշտ հակահարվածներ չի տալիս քննադատությանը, իսկ ավելի կոնկրետ՝ վարկաբեկմանը, որն իրականության հետ բացարձակ կապ չունի: Սոսե Չանդոյան
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина ЗатулинаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона«Элита на экспорт:» пока Пашинян сокращает армянские вузы, его дети учатся в Европе Захарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBank