Ереван, 03.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայոց բանակի օրը՝ Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)

Общество
Հայոց բանակի օրը Երևանի վարչական բոլոր շրջաններում նշվել է բազմաթիվ միջոցառումներով։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ միջոցառումների պատշաճ կազմակերմանն ու անցկացմանը ներգրավված են եղել վարչական բոլոր շրջանների աշխատակազմերը։ Կազմակերպվել են միջոցառումներ ինչպես աշխատակազմերի վարչական շենքերի դահլիճներում, կրթական ու մշակութային հաստատություններում, այնպես էլ մայրաքաղաքում տեղակայված զորամասերում։ Էրեբունի վարչական շրջանի մշակութային հաստատությունների սաները, երգիչ-երգչուհիներ այցելել են Մայրաքաղաքային գունդ։ Տոնական ցերեկույթից հետո զինվորականներին նաև անակնկալ էր սպասվում վարչական շրջանի կողմից.  մշակութային հաստատությունների սաները զինվորականներին շնորհավորելու էին եկել առատ քաղցրավենիքով։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպության, ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքի ներկայացուցիչներն ու զոհված ազատամարտիկների հարազատները տոնական միջոցառումներից առաջ նախ ծաղկեպսակ են դրել զոհված ազատամարտիկների հիշատակն անմահացնող հուշակոթողներին։ Հայոց բանակի 23-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգ էր կազմակերպվել Ա. Խանփերյանցի անվ. ռազմական ավիացիոն ինստիտուտի դահլիճում: Ելույթ են ունեցել Շենգավիթ վարչական շրջանի և ԵԿՄ գեղարվեստական խմբերը, պարային համույթները, անհատ կատարողներ: Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում նույնպես տոնախմբություն էր։ Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ տեղի է ունեցել համերգ-ցերեկույթ, որին մասնակցել են վարժարանի սաները, ինչպես նաև  Երկրապահ կամավորականների միության Դավթաշենի տարածքային կազմակերպության անդամները։ Հայոց բանակի կազմավորման մասին պատմող տեսաշարը դիտելուց հետո մի խումբ զինվորականներ պարգևատրվել են վարչական շրջանի պատվոգրերով։ Տոնը նշել են նաև տոնական սեղանների շուրջ՝ օրվա խորհուրդը խորհրդանշող տորթով։ Արաբկիրի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում տոնական միջոցառումը մեկնարկել է Արաբկիրի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի օրհնանքի խոսքով։ Տոնական միջոցառումից զատ, հարյուրավոր արաբկիցիներ, վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ, ծաղիկներ են դրել ու գլուխ խոնարհել զոհված, անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Հայրենասիրական երգեր են կատարել ու ասմունքել պատանի երկրապահները: Տոնական, ուսուցողական միջոցառումներն են կազմակերպվել նաև մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ևս մանկապարտեզներում կազմակերպված բոլոր պարապմունքներն ու միջոցառումները հայրենիքի պաշտպանների, հայկական հզոր բանակի, նրա հերոսական պայքարի մասին պատմող դաստիարակչական դասեր են եղել: Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի անդամների ուղեկցությամբ վարչական շրջանի միջնակարգ դպրոցների զինղեկներն ու աշակերտներն այցելել են Նուբարաշենում տեղակայված 5-րդ բանակային կորպուս՝ նվերներ հանձնել զինծառայողներին: Թիվ 102 դպրոցում Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպվել  Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ու հյուրերի մասնակցությամբ։ Նորք-Մարաշ վարչական շրջանի վարչական շենքում հյուրընկալվել են միաժամանակ երկու զինծառայող ունեցող ծնողները, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներ, ինչպես նաև ծառայողական պարտականությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողներ: Հյուրասիրությունից հետո  հյուրերը վարչական շրջանի աշխատակազմի կողմից նվերներ են ստացել։ Հայոց բանակի 23-ամյակի կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի շնորհակալագրերով և պատվոգրերով են պարգևատրվել վարչական շրջանի  հանրակրթական ուսումնական հաստատությունների զինղեկները՝ Հայոց բանակին արժանի զինվորներ դաստիարակելու և կրթելու գործում ունեցած մեծ ներդրման և աշակերտների հայրենասիրական ոգին բարձր պահելու համար: Հայոց բանակի օրվա կապակցությամբ Երևանի վարչական շրջաններում միջոցառումներ են անցկացվելու նաև տոնին հաջորդող օրերին։ Отображается файл "1464686_779053465511543_2412749237650282152_n.jpg" Отображается файл "1509714_779053385511551_6627582062403951619_n.jpg" Отображается файл "1560431_779053572178199_4911414672859125136_n.jpg" Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с Россией