Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Կադրային ջարդ հասկացությունը սահմանված է անգամ ՀՀ օրենսդրությամբ». Արմեն Հայրապետյան

Orer.am-ը անդրադարձել է սննդի անվտանգության ոլորտում առկա բացթոումներին, հատկապես հանդես ենք եկել հրապարակումներով՝ ամանորյա տոներից առաջ շուկայում հայտնված սատկած խոզի մսի վերաբերյալ: Orer.am-ի հետ զրույցում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը անդրադարձել է վերոնշյալ աղմկոտ միջադեպերին և մեր կողմից բարձրացված մյուս հարցերին: Այս տարվա Ամանորի նախաշեմին շուկաներում եւ առեւտրի կետերում սատկած խոզերի մսի վաճառք է կատարվել, որի հետ կապված ծառայողական քննություն է իրականացվել: Արդյո՞ք ՍԱՊԾ աշխատակիցներից որեւէ մեկը վերը նշված դեպքերի հետ կապված ենթարկել է պատասխանատվության, տույժի կամ ազատվել է աշխատանքից: Ինչպես մսամթերքի, այնպես էլ սննդամթերքի այլ շուկաներում Ծառայությունն իրավասու է գործառույթ իրականացնել բացառապես պլանային ստուգումների կամ դիտարկում գործիքների միջոցով: Որևէ այլ վերահսկողական գործիք Ծառայությունը ՀՀ օրենսդրության շրջանակներում չունի: Սատկած խոզի մսի վաճառքի վերաբերյալ դեկտեմբերի 21-ին (կիրակի) Ոստիկանությունն ստացել է օպերատիվ տեղեկատվություն, որից հետո իրականացվել են համատեղ աշխատանքներ Երևան քաղաքի «Նորքի շուկա» և «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ի տարածքներում գործող մսի վաճառքի կետերում և կասեցվել է կասկածելի մսեղիքի իրացումը: Այդ պահին նշյալ շուկաներում ստուգում կամ դիտարկում չէր իրականացվում, և հետևաբար մսի վաճառքը չէր կարող հանդիսանալ Ծառայության որևէ աշխատակցի մեղավորություն: Ցանկանում եմ տեղեկացնել նաև, որ մինչև Ոստիկանության կողմից ստացված տեղեկատվությունն իմ՝ դեկտեմբերի 20-ի N 1563-Ա հրամանով որոշվել էր տոներին ընդառաջ՝ դեկտեմբերի 22-30, իրականացնել դիտարկում մսամթերքի շուկայում: Դիտարկվել է թվով 69 մսի վաճառքի կետ, արձանագրվել են տարաբնույթ խախտումներ՝ մսի իրացում առանց անանսաբուժասանիտարական փորձաքննության, ոչ սառնարային պայմաններ, խնդիրներ՝ կապված արտահագուստի հետ, այդուհանդերձ 69 տաղավարից միայն մեկում է հայտնաբերվել ոչ պիտանի մսի իրացում, և հայտնաբերված ոչ պիտանի մսեղիքը ոչնչացվել է այրման եղանակով: Հարկ եմ համարում նշել նաև, որ մսեղիքը հիմնականում իրացվել է անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և անասնաբուժական փորձաքննության առկայությամբ, ինչպես նաև չեն հայտնաբերվել խախտումներ՝ կապված աշխատողների սանիտարական գրքույկների հետ: Ուսումնասիրության արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ սատկած խոզերի մսեղիքն իրացվել է միայն Նորքի և Մալաթիայի շուկաներում, և օպերատիվ արձագանքի և հետագա աշխատանքների շնորհիվ իրացման այլ կետեր չեն հասել: Իսկ արդյոք Ծառայության որևէ աշխատակից այլ մասով կարող է կապ ունենալ այս գործի հետ, կարող է պարզ դառնալ միայն Քննչական Կոմիտեի կողմից իրականացվող քննությունից հետո: Արդյո՞ք մսամթերքի շուկան գտնվում է Ծառայության ամենօրյա վերահսկողության ներքո, հետտոնական օրերին որեւէ խախտում գրանցվե՞լ է ՍԱՊԾ-ի կողմից: Նախորդ հարցի պատասխանում արդեն նշել եմ, որ ինչպես մսամթերքի, այնպես էլ այլ սննդամթերքի շուկաներում Ծառայությունն իրավասու է գործառույթ իրականացնել պլանային ստուգումների կամ դիտարկում գործիքների միջոցով, և հետևաբար շուկան ամբողջությամբ ամենօրյա վերահսկողության ներքո ուղղակի չի կարող գտնվել: Ցանկանում եմ տեղեկացնել, որ աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ որևէ շուկա ենթարկվի ամենօրյա վերահսկողության լիազոր մարմնի կողմից: Այդուհանդերձ, ներդրված են մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս մսամթերքի շուկայում ունենալ ամենօրյա հսկողություն: Մսամթերքը շուկայում իրացվում է անասնաբուժասանիտարական փորձաքննություն անցնելուց հետո: Մեր ստուգումների և դիտարկումների ընթացքում մենք ունենք հնարավորություն և կարողանում ենք պարզել՝ արդյոք իրացնողն ունի պայմանագիր անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մարմնի հետ և հետագա վերահսկողությունն իրականացվում է հենց փորձաքննություն իրականացնող լիցենզավորված մարմնի անասնաբույժի հետ համագործակցությամբ, երբ անասնաբույժը փորձաքննություն իրականացնելու պահին հայտնաբերում է որևէ կասկածելի դեպք, տեղեկացնում է Ծառայությանը, և Ծառայության տեսուչները դիտարկում գործիքով կարողանում են կանխել վտանգը: Ծառայության աշխատակիցները տոներից հետո ևս մշտապես կապի մեջ են եղել անասնաբույժերի հետ, և որևէ արտառոց դեպք չի գրանցվել: Իսկ ընդհանուր այն առանձին դեպքերը, երբ հայտնաբերվում է, օրինակ, սատկած մսի վաճառք, գրանցվում է այն դեպքում, երբ մսեղիքը թաքնված է լինում բոլորից, այսինքն անգամ կա հանցակազմ, իսկ նման դեպքի րոպեական կանխումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր խանութի մոտ օրական 24 ժամ ունենանք 1 աշխատակից, ինչը կարծում եմ, բոլորս ենք գիտակցում, որ ռեալ չէ: Իսկ նման խախտումների հանդեպ նաև Ոստիկանության ուշադրությունը և նման խախտումը որպես հանցագործություն դիտարկելը կարծում եմ՝ էլ ավելի կզգոնացնի մեր տնտեսվարողներին և հնարավորություն կտա կանխելու նման դեպքերն ու նվազեցնել ռիսկերը: Քանի՞ ընկերություններ են ներկայումս զբաղված մսամթերքի ներկրման գործով, եւ քանի՞սն են զբաղվել մինչ Ձեր՝ ՍԱՊԾ պետի պաշտոնին նշանակվելը: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կան և լինելու են մսամթերք ներկրողներ, որոնց թիվն ամեն օր կարող է փոխվել, որովհետև շուկան ազատականացված է, և հենց այդ պատճառով էլ հաշվառում չի իրականացվում: Այս պահին ներկրողների թիվը միանշանակ չի պակասել, ավելին՝ կան նաև նոր տնտեսվարողներ, որոնք նախկինում սննդի այս շղթայի հետ շփում չեն ունեցել, սակայն կարողանում են ապահովել ներկրում իրականացնելու համար անհրաժեշտ պայմանները և սկսել են ներկրում իրականացնել: Տնտեսվարողների թիվը կարող է փոխվել բացառապես այն դեպքում, եթե տնտեսվարողը չկարողանա ապահովել ներկայացվող պահանջները: Սակայն ցանկանում եմ տեղեկացնել նաև, որ եթե անգամ փոխվեն պահանջները, յուրաքանչյուր տնտեսվարող կարող է իրականացնել ներկրում, և Ծառայությունը կխոչընդոտի միայն, եթե նկատի անվտանգության հետ կապված խնդիրներ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ տարեցտարի փոխվում են անվտանգության պահանջները, հայտնաբերվում են նոր ռիսկեր, նոր վտանգներ, և հետևաբար նաև խստացվում են պահանջները՝ սպառողներին պաշտպանելու նպատակով: Ինքս ծանոթ եմ որոշ տնտեսվարողների մտահոգություններին՝ կապված հնարավոր փոփոխությունների և նոր պահանջների հետ, այդուհանդերձ բոլորն էլ քաջատեղյակ են, որ միանշանակ կարող են իրականացնել ներկրում, եթե մթերքը բավարարում է պահանջներին: Ճիշտ են այն լուրերը, որ ՍԱՊԾ պետի պաշտոնին նշանակվելուն պես կադրային ջարդ եք իրականացրել եւ Ձեր շուրջ հավաքել Ձեր ազգականներին, բարեկամներին, մտերիմներին: Կադրային ջարդ հասկացությունը սահմանված է անգամ ՀՀ օրենսդրությամբ: Եթե իրականացվեր կադրային ջարդ, ապա դա խոսակցությունների մակարդակից ավելի վեր կգնար: Ծառայությունում ինչպես մինչև իմ պաշտոնավարելը, այնպես էլ ինձնից հետո, մշտապես եղել են կադրային փոփոխություններ տարբեր պատճառներով՝ մեկն այլ աշխատանքի է անցնում, մեկն անցնում է թոշակի, մեկն էլ բնակության վայրն է փոխում: Ցանկանում եմ նշել, որ փոփոխությունների դինամիկան մնացել է նույնը: Իհարկե, բնական է, որ մոտեցումներում կարող են լինել տարբերություններ, եղել են դեպքեր, երբ ներկայացրել եմ պահանջներ, որոնց պետք էր բավարարել, և աշխատակիցն ինքնակամ դիմում է ներկայացրել կամ դեպքեր, երբ աշխատակիցները մնացել են իրենց տեղում, բայց փոխվել են նրանց պարտականություններն ու լիազորությունները: Ինչ վերաբերում է ծանոթ-բարեկամ սկզբունքին, ապա իմ որևէ ազգական կամ բարեկան Ծառայությունում չի աշխատում, ուղղակի կան անձինք, ում ճանաչել եմ անգամ նախորդ աշխատավայրից, ծանոթ եմ եղել նրանց մասնագիտական որակներին և նշանակել եմ թափուր հաստիքումներում: Բարձր կարգի պրոֆեսիոնալներն այսօր էլ անհրաժեշտ են Ծառայությանը, և միշտ պատրաստ եմ համակարգ ներգրավելու բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ անկախ նրանից մինչ օրս ճանաչել եմ, թե՝ ոչ:
Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi