Ереван, 03.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Այլևս անհամոզիչ են գեղեցիկ խոսքերն ու գնահատականները». Ռուբեն Հակոբյան

Общество
Ռուբեն Հակոբյանի ելույթը «Ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովում» Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, համատարած անտարբերության պայմաններում չափազանց պատասխանատու և համարձակ քայլ է ներկա պահին նման օրակարգով խորհրդաժողով հրավիրելը: Հանրահավաքների հարթակներից ու ամբիոններից հնչող ամենատարբեր բնույթի գեղեցիկ նախադասությունները, գնահատականներն ու տեսություններն այլևս անհամոզիչ են: Հասարակության բացարձակ մեծամասնությունը սպասում է գործնական ծրագրերով հստակ և համոզիչ քայլերի, որոնք կհամախմբեն ժողովրդին և համաժողովրդական օրակարգով երկիրը դուրս կբերեն այս ծանր վիճակից: Իսկ թե ինչպես՝ խորհրդաժողովը պարտավոր է տալ այս կարևորագույն հարցի պատասխանը: Չնսեմացնելով մեզանում մյուս քաղաքական ուժերի դերակատարումը' պետք է ընդգծել, որ երեք քաղաքական ուժերի կողմից նախաձեռնած Համաժողովրդական շարժումը, որին միացել են բազմաթիվ քաղաքական և հասարակական կազմակերպություններ, ըստ էության, Հայաստանում դարձել է գործող իշխանությունների հիմնական քաղաքական այլընտրանքը: Եվ եթե այս Համաժողովը դառնա ընդամենը հասարակության ակնկալիքները չարդարացնող հերթական քաղաքական միջոցառում, ապա պետք է ընդունենք, որ իշխանությունների հետ միասին մենք նույնպես պատասխանատու ենք երկրում ստեղծված այս գաղջ մթնոլորտի, համատարած հիասթափության, արտագաղթի և ազգային անվտանգությանը սպառնացող այլ մարտահրավերների համար: Այո´, օրվա իշխանության հետ համատեղ, պատասխավատվության լուրջ բաժին ունեն նաև իշխանությունից դուրս գործող ուժերը, որոնք իրենց քաղաքական կեցվածքով պարտավոր են կասեցնել ցանկացած իշխանության հակաօրինական քայլերը, լկտիությունն ու հանցագործությունը: Իսկ մեր հասարակությունը տարիներ շարունակ եղել և շարունակում է մնալ օրվա իշխանությունների նման պահվածքի զոհը: Կարճ կփորձեմ անդրադառնալ այն հիմնական մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր պետության առջևւ. ա/ հասարակության բացարձակ մեծամասնության ընդգծված անվստահությունը գործող իշխանությունների նկատմամբ: Հիմնական պատճառը, թերևս, ակնհայտ է՝ ընտրություն առ ընտրություն ժողովրդի քվեն կեղծելով՝ իշխանության բռնազավթում, ինչը երկու տասնամյակ շարունակ դարձել է մեր պետականության կայացման հիմնական խոչընդոտն ու թշնամին: Իսկ 2013 թ. նախագահական ընտրությունները մեկ անգամ ևս եկան ապացուցելու, որ ժողովրդի ձայնը գողանալով իշխանությունը բռնազավթելու ավանդույթը լավագույնս շարունակվում է նաև օրվա իշխանությունների կողմից, բ/ պետության բնականոն զարգացման ծրագրի բացակայությունը: Պատճառը, թերևս, այդ ծրագիրը ձևավորող միջին խավի բացակայությունն է, ինչն արդյունք է տարիներ շարունակ իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության: Քաղաքագիտական աքսիոմ է, որ որևէ հասարակությունում միջին խավի հիմնական հենարանը փոքր և միջին բիզնեսն է, ինչը, հատկապես վերջին տարիներին, գրեթե վերացման եզրին է և, այսպես շարունակվելու դեպքում, մոտ ապագայում այն կարող է հայտնվել «Կարմիր գրքում»: Այսօր բացարձակ փոքրամասնություն կազմող հարուստներին և բացարձակ մեծամասնություն կազմող աղքատներին և չքավոր խավին բաժանող միջանկյալ տարածքը լցված է քաղաքական վաակումով, ինչի առկայությունը մշտապես հղի է անկանխատեսելի և վտանգավոր զարգացումներով, գ/ Հայաստանի տնտեսության և, ընդհանրապես, ֆինանսատնտեսական քաղաքականության վրա արտաքին գործոնների ընդգծված և վտանգավոր ազդեցությունը: Տարիներ շարունակ այս ոլորտում վարվող քաղաքականության արդյունքում տեղի է ունեցել օրվա իշխանությունների և բիզնեսի բացարձակ սերտաճում, ինչի հետևանքով մեկտեղված այս ոլորտները վերաճել են իշխող կլանի բացահայտ մենաշնորհի: Պետության ֆինանսատնտեսական ոլորտը կորցրել է իր իմունիտետը արտաքին գործոնների նկատմամբ, ինչի ականատեսը մենք դարձանք հատկապես վերջին ամիսների ընթացքում: Այն փաստը, որ Հայաստանում ներկրումների քանակը ավելի քան չորս անգամ գերազանցում է արտահանմանը, բացահայտ ցուցիչ է, որ գործ ունենք մեռնող տնտեսության հետ: Համատարած կոռուպցիա, իր չափերով Ազգային բյուջեին գրեթե չզիջող ստվերային տնտեսություն, կադրային խայտառակ քաղաքականություն և այլն. ահա թե ինչ ունենք այսօր վարվող քաղաքականության արդյունքում: դ/ արցախյան հակամարտության կարգավորման՝ իշխանությունների կողմից անհրաժեշտ ծրագրի ակնհայտ բացակայությունը: Խոսքս առկա լիկբեզային ձևակերպումների մասին չէ: Ստատուս քվոյի՝ Արցախի համար տարիներ շարունակ շահավետ պայմաններում բոլոր ժամանակների իշխանություններն այդպես էլ անհրաժեշտ ծրագիր և քաղաքական կամք չունեցան ազատագրված տարածքների վերաբնակեցումն իրականացնելու համար, ինչը կարող էր որոշակիորեն փարատել կասկածը, որ այս տարածքների հետհանձնումը ինչ-որ պահի կարող է դառնալ քննարկման առարկա: Իսկ առայժմ Արցախի անվտանգության միակ երաշխավորը Հայկական բանակն է, որը դեռևս կարողանում է տեր կանգնել մեր ազգային արժանապատվությանն ու պետության անվտանգությանը, ե/ տնտեսության ռազմավարական և համակարգաստեղծ ոլորտների օտարումը պետությունից, ինչպես նաև դրան զուգահեռ՝ տարիների ընթացքում արտաքին քաղաքական հարթակներում իշխանությունների անհասկանալի և չպատճառաբանված իրադրային դեգերումները քայլ առ քայլ վտանգել և շարունակում են վտանգել մեր ինքնիշխանությունը: Նման քաղաքականության շարունակումը կարող է ավարտվել Անկախ պետականության կորստով: Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներից այս՝ ընդամենը մի քանիսի թվարկումով իսկ կարելի է արձանագրել, որ սրանց, ինչպես նաև սաստկացող տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական և քաղաքական ճգնաժամերից պաշտպանվելու և դրանց դիմակայելու համար անհրաժեշտ է համազգային ռեսուրսների բացառիկ կոնսոլիդացիա, եթե կուզեք՝ համազգային ուժերի հավաքագրում: Համոզված եմ, որ օրեցօր խորացող ներպետական այս ճգնաժամից կարող ենք արժանապատիվ և անցնցում դուրս գալ քաղաքական ուժերի միասնական և համոզիչ ծրագրի առկայությամբ և համազգային պոտենցիալի համախմբվածության դեպքում: Իսկ այժմ մի քանի խոսք՝ Համաժողովրդական շարժման ինքնակազմակերպման և առաջիկա անելիքների մասին: Կարծում եմ՝ պատեհ առիթ է, որ մեր անելիքների և, հատկապես, եղած թերությունների ու սխալների մասին խոսենք անկեղծ և անկաշկանդ, հասարակության համար՝ համոզիչ, վստահություն ներշնչող և փաստարկված: Այս առումով Համաժողովրդական շարժման հաջողությունը, կարծում եմ, մեծապես պայմանավորված է նրանից, թե որքանով են Շարժման ղեկավարությունը, մասնավորապես՝ եռյակի ղեկավարները իրենց խոհանոցում գործում միմյանց նկատմամբ անկեղծ և վստահության մթնոլորտում: Այստեղ, կարծում եմ, մենք և, հատկապես, Շարժման առաջնորդները լուրջ անելիքներ ունեն: Մեր համակիրների և, առավել ևս՝ ոչ համակիրների համար, նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ Շարժման ղեկավարման խոհանոցում կան չհամակարգված և միմյանց նկատմամբ անվստահության դրսևորումներ, ինչը թերհավատություն է առաջացնում Շարժման նկատմամբ: Խորհրդարանական համագործակցության ձևաչափով, ի պատիվ այս քաղաքական ուժերի ներկայացուցիչների, կարծում եմ՝ արվեց առավելագույնը՝ փոխադարձ վստահության և առողջ համագործակցության շնորհիվ ոչ իշխանական ուժերը կարողացան ԱԺ-ն վերածել քաղաքական ամբիոնի և դառնալ այդ ամբիոնի քաղաքական օրակարգը ձևավորող ուժը: Երեք քաղաքական ուժերի միջկուսակցական ձևաչափով համագործակցության միասնական և համաձայնեցված օրակարգ ձևավորելու հարցում Շարժման ղեկավարները լուրջ անելիքներ ունեն: Նրանք պետք է միասնաբար ընդունեն, որ չափազանց լուրջ պատասխանատվություն են կրում Շարժման կայացման և հաջողության համար: Հարթակից կամ ամբիոններից հնչող որևէ նախաձեռնություն պետք է ձևավորվի միասնական քննարկման արդյունքում: Եթե հայտարարվում է Համաժողովրդական շարժում ստեղծելու մասին, ապա Շարժման ղեկավարներից որևէ մեկը չպետք է իրեն իրավունք վերապահի յուրովի սահմանել, թե որ քաղաքական ուժը կամ գործիչն իրավունք ունի դառնալ Շարժման անդամ և ով՝ ոչ: Եկեք հավատարիմ մնանք քարեր հավաքելու և քարեր նետելու աստվածաշնչյան իմաստությանը և մեզ փորձենք տեսնել և գործել այդ դաշտում: «Ժառանգությունը» ողջունում է հասարակական և քաղաքական բոլոր այն ուժերին, որոնք միացել և, կարծում եմ, առաջիկայում էլ կշարունակեն միանալ Համաժողովրդական շարժմանը: Շարժման ներկայացուցիչները հասարակության շրջանում համոզիչ լինելու համար պարտավոր են խոսել ամբողջական ճշմարտության լեզվով: Մշտապես պետք է նկատի ունենալ, որ կիսատ, սելեկտիվ կամ ընտրովի ճշմարտություններն առավել վտանգավոր են, քան բացարձակ սուտն ու կեղծիքը: Իմ համոզմունքն եղել և մնում է, որ մեր պետականության կայացման ողնաշարին ամենադաժան հարվածը հասցրել և շարունակում է հասցնել ընտրությունները կեղծելու միջոցով իշխանության բռնազավթումը: Բայց, եթե նշում ենք, որ 2008թ. կամ 2013թ. նախագահական ընտրությունները կեղծվել են, ինչը բացարձակ ճշմարտություն է, ապա պետք է արդար և անկեղծ լինել ավելացնելու համար, որ ընտրողների ձայները գողանալու միջոցով իշխանությունը բռնազավթելու ավանդույթը ձևավորվել է 1996թ. նախագահական ընտրություններով, ինչը անընդմեջ կատարելագործվել է հաջորդ ընտրությունների ժամանակ: Կդժվարանամ վկայակոչել մեկ այլ պետության, որտեղ օրվա իշխանությունը, կեղծիքների և բռնությունների դիմելով, թույլ չի տվել հաղթած թեկնածուին անցնել իր պարտականությունների կատարմանը՝ նորից զավթելով իշխանությունը, ինչպիսին Հայաստանն է: Դժվարանում եմ արտաբերել նաև մեկ այլ երկրի անուն, որտեղ գահակալել են այդքան չընտրված «նախագահներ», ինչքան մեր երկրում: Այս փաստերը մեր նորագույն պատմության, թերևս, ամենախայտառակ էջերն են և որպես ծանրագույն խարան՝ դաջված են մեր արդի պատմության ճակատին: Այլ խոսքով՝ միայն ամբողջական ճշմարտությունը կարող է խոսել ճշմարտության դիրքերից և ընկալելի ու համոզիչ լինել հասարակության լայն շրջանակների համար: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ընդունի, որ բոլորիս սխալների պատճառով է Հայաստանը հասել այս օրվան: Պետք չէ չնկատելու տալ սեփական սխալները և նկատել միայն ուրիշինը. դա համոզիչ չի դարձնում Շարժման նպատակների անկեղծությունը: Մեծագույն հաճոյախոսություն կլիներ գործող իշխանությունների համար, եթե մեզանում եղած բոլոր արատներն ու սխալները բարդեինք նրանց վրա. նրանք այդքան ուժ և մտավոր կարողություն չունեին այս մի քանի տարիների ընթացքում այդքան կործանարար չարագործություններ կատարելու: Երկրի այս ծանրագույն վիճակի պատճառը պետք է փնտրել ավելի քան երկու տասնամյակ շարունակ իշխանությունների վարած անպատասխանատու և կլանային քաղաքականության, ինչպես նաև բոլոր ժամանակների ընդդիմության ոչ համախմբված և պայքարի ամբողջական ծրագրի բացակայության շրջագծում: Կարծում եմ՝ մենք բոլորս ամբողջությամբ սպառել ենք սխալվելու բնական իրավունքը, այժմ եկել է սխալներն ուղղելու ժամանակը: Եվ դա բոլորիս է վերաբերում: Այժմ մի քանի խոսք՝ ինչպես եմ պատկերացնում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը: Կարծում եմ լավագույն տարբերակը՝ եթե գործող իշխանությունը քաղաքական կամք դրսևորի, համարժեք գնահատի երկրում ստեղծված իրավիճակը և հիմնական քաղաքական ուժերի հետ միասին քննարկի և լուծումներ գտնի ստեղծված իրավիճակից: Այս դեպքում իշխանությունը պետք է հայտարարի Սահմանադրական բարեփոխումներից հրաժարվելու իր ծրագրի մասին, որն, ակնհայտ, ընդամենը իշխանական բուրգի վերարտադրման խնդիր է լուծում և երկրորդ, որ ամենաէականն է՝ պատրաստակամություն հայտնի բարեփոխված Ընտրական օրենսգրքով և արտահերթ ու արդար ընտրությունների միջոցով նոր իշխանություններ ձևավորելուն: Եվ դա պետք է իրականացնի սեղմ ժամկետում՝ առաջիկա մի քանի ամիսներին: Իսկ եթե շարունակի «Ապահով Հայաստան» կարգախոսով երկիրը տանել դեպի անապահովություն և անորոշություն՝ կառչած մնալ իր աթոռներին, ապա, Համաժողովրդական շարժումը իր վրա պետք է վերցնի ամբողջ պատասխանատվությունը՝ Հայաստանում իրականացնելու արտահերթ, ամբողջական և համակարգային իշխանափոխություն: Համաժողովրդական շարժումից այսօր դա է սպասում ժողովուրդը:
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с Россией