Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Թուրքիայի նախագահի ցինիզմը հիստերիայի եւ ներքին վախի արդյունք է». Վահրամ Մկրտչյան

Политика
«Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից կազմակերպված ավտոերթի եւ դրանից բխող հետեւանքների մասին մինչ օրս ակտիվ քննարկումներ են գնում: Քննարկումներից բացի օր օրի ի հայտ են գալիս նոր եւ զավեշտալի հանգամանքներ: Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ «Հիմնադիր խորհրդարանի» կողմից կազմակերպված ակցիային մասնակցել են մի շարք կասկածելի անձինք: Ինչպես պարզվում է, Անուշավան Շահնազարյանը, ով ներկայանում է որպես լրագրող եւ ով հայտարարում է, թե իրեն ծեծի են ենթարկել, ամենեւին էլ լրագրող չէ, ավելին՝ եկել է Ռոստովից ու ներկայացնում է՝ «Արևմտյան Հայաստանի հայերի ազգային ժողով» կոչվող կասկածելի ծագում ունեցող կազմակերպությունը: Հիշյալ կազմակերպության ղեկավարը նույնքան կասկածելի մի անձ է՝ Փիարի անունով: Ով Հայաստանում ներկայանում է իբրև ֆրանսահայ Արմենակ Ափրահամեան: Կասկածելի կառույցի, Բերձորում իրականացված գործողությունների եւ մի շարք այլ կարեւոր հարցերի շուրջ, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հետ. -Պարոն Մկրտչյան, գիտենք, որ Դուք մեկ անգամ չէ, որ եղել եք Արեւմտյան Հասատանում, կասեք` երբեւէ լսե՞լ եք «Արևմտյան Հայաստանի հայերի ազգային ժողով» կոչվող կառույցի մասին: -Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում այդ կառույցի անունը: Ինքս երեք անգամ եղել եմ Արեւմտյան Հայաստանում ե՛ւ գիտնականների, ե՛ւ բարձրաստիճան այրերի հետ, սակայն կառույցի մասին երբեւէ չեմ լսել: Հնարավոր է, որ այն շատ կոծկված ինչ-որ մի կառույց է, համենայն դեպս, ասեկոսեների մակարդակով գնահատական տալ չեմ ցանկանում: Ինչ վերաբերում է «Հիմնադիր խորհրդարանի» կողմից կազմակերպված ավտոարշավին եւ Բերձորի միջադեպին, ապա կասեմ, որ, ըստ էության, 100-ամյակին ընդառաջ մենք ազգովի համախմբվել ենք, քանի որ մեր գերագույն նպատակներից մեկն էլ այն է, որ աշխարհին ներկայացնենք Հայոց ցեղասպանության ճանաչման, հատուցման հարցերը, մանավանդ, երբ հռչակագիրը հրապարակվեց եւ առաջին անգամ մեր նախագահի մակարդակով բարձրացվեց նաեւ փոխհատուցման խնդիրը: Ես գտնում եմ, որ այս համատեքստում Արցախ գնալն ու ինչ-որ ակցիա կազմակերպելն այդքան էլ ճիշտ չէր: Ի դեպ, չմոռանանք, որ ակցիայի մասնակիցները նախապես ԼՂՀ նախագահի մակարդակով զգուշացվել էին, որպեսզի Արցախի տարածքում նման միջոցառումներ չկազմակերպեն, քանի որ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը շատ անորոշ, անհասցե մի բան է: Եթե ռեժիմ ասելով նրանք հասկանում են հայկական իշխանություններին, ապա ինչո՞ւ են այդ հարցերը ցանկացել բարձրացնել Արցախում, այն Արցախում, որը գտնվում է զինադադարի, բայց, այնուամենայնիվ, պատերազմական իրավիճակում: Գնալ այնտեղ, երբ սահմանը լարված է` չգիտեմ, որքանով էր ճիշտ: -Ըստ Ձեզ` «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նպատակն էր սադրե՞լ ԼՂՀ իշխանություններին: -Եթե նրանք սադրելու նպատակով չեն գնացել, ապա այդ հոծ բազմության մեջ կգտնվեին մարդիկ, ովքեր կսադրեին, չէ՞ որ ակցիայի կազմակերպիչները բոլորին անուն առ անուն չեն ֆիքսել ու չգիտեին, թե նրանք ովքեր են: Եթե մարդն արդեն չի տարբերակում պետական, ազգային անվտանգությունն իր անձնական շահերից, ապա ցավով եմ ասում, բայց գործն արդեն հասնում է մահակին եւ այդ մահակն իր գործը կատարում է չհարցնելով, թե դիմացինն ով է` Արցախյան ազատամարտի հերո՞ս, Ղարաբաղյան շարժման լիդե՞ր, թե՞ սադրիչների մի խումբ: Նորից կկրկնեմ, հիմա, ավելի քան երբեք, արտաքին հարաբերություններում պետք է ուշադրություն դարձնենք Հայոց ցեղասպանության գործընթացի ճանաչման եւ փոխհատուցման վրա, որի համար Թուրքիայի նման պետությունը միայն մեր հայտարարությունների հիման վրա ոչինչ չի անի: Մեր պահանջը ռոմանտիզմի ժանրից չէ, մենք ունենք իրավական հիմքեր: Միջազգային իրավունքի մեր մասնագետները բավական հրապարակումներ ունեն, հավանաբար, մոտ ապագայում մեր մասնագետները միջազգային բարձրաստիճան կառույցներում կկարողանան իրավական հայցի մակարդակով վիճարկել հարցը: -Մինչ մենք փորձում ենք Հայոց ցեղասպանության հարցը փաստերով ներկայացնել միջազգային հանրությանը, Թուրքիայի նախագահը հանդես է գալիս բավականին անլուրջ հայտարարություններով` նշելով, թե անգամ հայաստանյան բարձրաստիճան այրերը, ովքեր այսօր խոսում են Ցեղասպանության մասին, Արեւմտյան Հայաստանի տարածքները չեն էլ պատկերացնում: Էրդողանի այս հայտարարությունն ու գործալոճն ինչի՞ մասին է խոսում: -Ծանոթ եմ, իհարկե, այդ հայտարարությանը: Այն, որ Էրդողանը ցինիկ անձնավորություն է ու միայն հայերի նկատմամբ չէ, որ այդ ցինիզմը դրսեւորվում է` բոլորս գիտենք: Պետք է նշեմ, որ Թուրքիայի նախագահի ցինիզմը հիստերիայի եւ ներքին վախի արդյունք է: Սովորաբար նախահարձակ չեն լինում ուժեղ մարդիկ: Ուժեղ պետությունները տարբեր հարթակների վրա են բարձրացնում բարդ հարցեր` փորձելով համագործակցել և խնդիրը լուծել: Թուրքիան վաղ թե ուշ քանդվելու եւ տրոհվելու է մի քանի պետությունների, որի հետ կապված Հայաստանի Հանրապետությունը, եթե աչալուրջ լինի եւ իր պահանջատիրությունը բարձրացնի, ապա հնարավորություն կունենա իր պատմական հողերի գոնե մի մասին տեր կանգնել: Սոսե Չանդոյան
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме