Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 2-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին: