Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանից Մոսկվա թռչող օդանավը ուղևորի ոչ ադեկվատ վարքի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում:
Ոչ ադեկվատ վարքի տեր անձը եղել է Նիդերլանդների թագավորության քաղաքացի հանդիսացող 36-ամյա Ռոննի Փեթրուս Ջոզեֆինան, ով Երևանից Մոսկվա տրանզիտով Նիդերլանդներ է թռչելիս եղել:
Ինչպես պարզաբանել է հոլանդացին, նա Նիդերլանդների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից է եղել: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով lifenews-ին:
Հիշեցնենք, որ Երևանից Մոսկվա թռչող ուղևորատար օդանավը ուղևորի ոչ ադեկվատ վարքի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում, օդանավում եղել է 130 մարդ:
Տեսանյութն` այստեղ.