Ереван, 16.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войн Посол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением региона Трамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский пролив ЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной Аргентины Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе Рынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем Востоке Роберту Кочаряну запретили выезд из Армении В Иране раскрыли 14 пунктов мирной сделки с США Армения лишена демократии – диктатура против народа: Нарек Карапетян Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»


«Օլիգարխիկ, այս գող ու ավազակային, ոչ ինտելեկտուալ իշխանությունից պետք է ազատվել». Սոս Գիմիշյան

Ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ Orer.am-ը զրուցեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ: -Պարոն Գիմիշյան, ինչպիսի՞ եզրահանգման եկաք` հետեւելով ներքաղաքական վերջին զարգացումներին. հնարավոր էր արդյո՞ք, որ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը վերածվեր «պատերազմի»: -Ես ի սկզբանե համոզված էի, որ որեւէ լուրջ բան տեղի չի ունենա, դա ավելի շատ քաղաքական տեխնոլոգիա էր, որը կիրառվեց: Ինչպես տեսնում ենք` այդպես էլ եղավ, հիմա ամեն ինչ հանդարտվել է, խաղաղվել է, կարծես թե բարիշել են, կարծես թե պատերազմն ավարտվեց՝ դեռ չսկսած, ոչ մի լարվածություն չկա ու ամեն ինչ ընկավ իր տեղը: Սա քաղաքական քայլ էր, միգուցե իրենց ծրագրերում այլ բաներ էլ կային նախատեսված, բայց մեր երկրում այդպիսի գործընթացներն ավելի շատ որոշվում են արտաքին ճնշումների արդյունքում: Ամեն ինչ պետք է դիտարկել աշխարհաքաղաքական գործընթացների ներքո, այդ կոնտեքստում պետք է դիտարկել նաեւ Գյումրու դեպքերը, սահմանի լարվածությունը եւ, իհարկե, այն ամենը, ինչն օրերս տեղի ունեցավ մեր ներքաղաքական կյանքում: Ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն երբեք չեն գնա առճակատման մինչեւ վերջ, որովհետեւ այդ ուժերի հետեւում մի կողմից Սերժ Սարգսյանն է, մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանը: Նրանք կարող են ունենալ ինչ-որ լարվածություններ, բայց երբեք մեկը մյուսի դեմ դուրս չի գա ճակատամարտի: Այսօրվա դրությամբ իշխանությունը պահելու խնդիր կա, որովհետեւ չպահելու դեպքում լուրջ խնդիրներ կառաջանան, հենց դա է պատճառը, որ նման տեխնոլոգիաներ ու քայլեր են իրականացվում և իշխանությունը բաժանում երկու մասի՝ իշխանություն, ընդդիմություն: -Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի շահն այստեղ ո՞րն է: - Տեսնում ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ կուսակցության հետ վերջին տարիներին սերտ համագործակցում է: Ամեն մեկն իր քաղաքական նպատակներն ունի: -Ի՞նչ եք կարծում՝ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ ծանոթ չլինելով խաղի կանոններին և դուրս գալով ԲՀԿ-ից՝ պարզապես տանու՞լ տվեցին: -Նրանք խաղի նրբերանգներին ծանոթ չէին, նրանք ժամանակից առաջ ընկան, շտապեցին եւ այլ գնահատականներ տվեցին: Կարծում եմ` նրանք սխալ եզրակացության են հանգել եւ սկսել փախեփախ անել: Բնական է, որ ղեկավարները բոլորին չեն պատմելու իրենց գործողությունների, նպատակների ու ծրագրերի մասին: Այո՛, չիմացողները սխալվել ու այդ քայլին են դիմել, բայց եղել է այն, ինչ որ եղել է: -Պարոն Գիմիշյան, այսուհետ կարելի՞ է առանց կաշկանդվելու ասել, որ հայաստանյան ներքաղաքական կյանքը կարգավորվում է դրսի ուժերի կողմից, իսկ դրանք իրականացնող հյուրերը պարզապես դերակատարներ են, թե՞, այնուամենայնիվ, չքաղաքականացված անձինք լումա ունեն ՀՀԿ-ԲՀԿ հարցի կարգավորման մեջ: Վերջին հաշվով, հայաստանյան գզվռտոցները կունենա՞ն շարունակական բնույթ, թե՞ ամեն ինչ իր տեղը կընկնի: -Այն, որ մեր քաղաքական դաշտի զգալի մասը, հատկապես իշխանությունն ու, այսպես ասած, ցուցադրական ընդդիմությունը արտաքին կառավարման ներքո են, այդ ամենն ինձ համար ակնհայտ է: Իհարկե, քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք ընդհանրապես կապ չունեն այս ամենի հետ եւ գործում են ինքնուրույն` հանդես գալով միայն ու միայն երկրի շահերից: Սա շարունակական բնույթ կունենա, բայց ամեն ինչ պետք է դիտարկվի աշխարհաքաղաքական խնդիրների ներքո. այսօրվա դրությամբ աշխարհում մեծ պատերազմ է գնում՝ Արեւմուտք՝ Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա եւ Ռուսաստան ու Արեւելք` որոշ խոշոր պետությունների հետ միասին: Այսինքն` խոսքը գնում է միանձնյա կառավարման մասին: Այս կոնտեքստում է, որ հիմնական ուժերն իրար դեմ իրականացնում են այնպիսի քայլեր, որոնք մեկը մյուսին կթուլացնեն: Մենք գիտենք, որ եւ՛ Ուկրաինայի դեպքերն են դրա մի մասը, եւ՛ Հարավսլավիայի, եւ՛ Գյումրու: Հայաստանն այս պայքարների կիզակետերից մեկում է գտնվում, որովհետեւ ՀՀ-ն որոշում ընդունեց գնալ ոչ թե Եվրամիություն, այլ` Եվրազես: Ուկրաինայում որոշակի հանդարտեցում է գնում, հնարավոր է, որ եւս մեկ ճակատ բացվի, իսկ խնդիրների դեպքում ուժային կենտրոնները Կիրակոսին կամ Պետրոսին ուղարկեն իրենց հարցերը, և կարեւոր չէ թե ում, քանի որ նրանք ընդամենը միջնորդներ են, ոչ թե որոշում կայացնողներ: Կան ուժեր, որոնք քաոս են ուզում ստեղծել Հայաստանում` ապակայունացնելով վիճակը: Ես գտնում եմ, որ մենք պետք է գործենք` ելնելով միայն ու միայն մեր ժողովրդի շահերից: Մենք ոչ մի դեպքում չպետք է գնանք ընդհարումների, հատկապես, որ այդ ընդհարումների նպատակը դրսի ուժերի շահերից է բխում: Պետք է աշխատենք պահել առավելագույնս ստաբիլ վիճակ, մենք մեր պետական օրակարգը պետք է ունենանք եւ փորձենք մեր խնդիրները լուծել` չդառնալով խաղալիք: Ես, իհարկե, կողմնակից եմ նրան, որ երկրում իշխանությունը փոխվի, քանի որ վիճակն արդեն հասունացել է, բայց ես դրա ճանապարհը տեսնում եմ մաքսիմալ խաղաղ և առանց ընդհարումների քայլերի մեջ: Մենք միանշանակ պետք է ազատվենք օլիգարխիայից, այս գող ու ավազակային և ոչ ինտելեկտուալ իշխանությունից: Սոսե Չանդոյան
Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозицию