ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, իմ գործընկեր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնից: Կուսակցության նորընտիր ղեկավարության կողմից այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է ինձ: Ես հասկանում եմ, որ կուսակցության համար այս դժվարին ժամանակահատվածում իրոք բարդ և պատասխանատու աշխատանք է սպասվում, սակայն պատրաստ եմ աշխատել:
Շնորհակալ եմ Նաիրա Զոհրաբյանին և մյուս գործընկերներիս վստահության համար, շնորհակալ եմ Տիգրան Ուրիխանյանին կատարված հսկայածավալ աշխատանքի համար, շնորհակալ եմ նաև արդեն ստացվող շնորհավորանքների համար:
Հուսով եմ նաև, որ մեր լրագրող գործընկերները այսուհետ կտարածեն միայն հավաստի տեղեկատվություն կուսակցության պատասխանատու անձանց և անձամբ իմ հետ ճշտելուց հետո, որպեսզի մեր աշխատանքը լինի արգասաբեր և արդյունավետ, քան զբաղվենք հրապարակվող լուրերի հերքմամբ»: