ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց, Գաոառ-Մարտունի ավտճանապարհին առկա է ձյուն:
Մ2 միջպետական ավտոճանապարհի Տիգրանաշեն-Ելփին ճանապարհահատվածում առկա է մառախուղ (տեսանելիությունը 50-100 մ):
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: