Ինչպես հայտնում է Orer.am-ը, Ռուսաստանի ու Ռոստովի մարզի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները վնասազերծել են հանցավոր խմբի անդամների, որոնք կասկածվում են տների վրա զինված հարձակումներ կատարելու մեջ: Այս մասին ասվում է Ռուսաստանի քրեական հետախուզության գլխավոր վարչության մամուլի հաղորդագրությամ մեջ:
Տեղեկությունների համաձայն՝ նրանք առնչություն ունեն Ռոստովի մարզի Կոյսուգ Ազովի շրջանի ավանի տարածքում երկու զինված հարձակման հետ: Մյուս հարձակումն իրականացվել է Դոնի Ռոստովի Լենինսկի շրջանում:
Կատարված հանցագործությունների փաստով հարուցվել է քրեական գործ «բանդիտիզմ» հոդվածի համաձայն:
Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տվյալ հանցագործությունների մեջ կասկածվողները հայտնաբերվել են: Հանցավոր խմբի անդամների թվում եղել են Դոնի Ռոստովի ու Բատայսկի 6 բնակիչներ, որոնցից երկուսը Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիներ են:
Կասկածյալների բնակության վայրում հայտնաբերվել ու առգրավվել է հրազենային ու տրավմատիկ զենք, դիմակներ, բջջայիններ, ինչպես նաև ավելի վաղ հափշտակված ոսկերչական զարդեր: