ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների պատճառով չեղարկվել է 1000 չվերթ
Международные новостиԱմերիկյան ավիաընկերությունները մոտ 1000 չվերթ են չեղարկել ԱՄՆ արևելյան ափն իր գերակայության տակ առած ձյան առատ տեղումների պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ամենից շատ խաթարվել է Նյու Յորքի, Վաշինգտոնի և Ֆիլադելֆիայի օդանավակայանների աշխատանքը:
Հատկանշական է, որ հերթական ցուրտ ցիկլոնն ԱՄՆ է եկել գարնանային գիշերահավասարի օրը, որն ամերիկացիները համարում են գարնան «պաշտոնական» մեկնարկը:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա ժամերին Նյու Յորքում կտեղա մինչև 15 սմ ձյուն: Օդի ջերմաստիճանը 0 է: Արևելյան ափի շատ քաղաքներում բնության տարերքի պատճառով դպրոցներում դադարեցվել են պարապմունքները: Այսօր տեղումները կհասնեն նաև Բոստոն: