Իտալիայում ձերբակալվել է 10 վրացուց բաղկացած հանցավոր խմբավորումը
Международные новостиԻտալիայի իրավապահ մարմինները տարբեր քաղաքներում անցկացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալել են տաս հոգուց բաղկացած վրացիների հանցավոր խմբավորում. փոխանցում է «Новости-Грузия»-ն:
Նշվում է, որ ձերբակալվածները զբաղվում էին բնակարանների թալանով:
Տասը ձերբակալվածներից ինը կանայք են, ովքեր աշխատում էին ընտանիքներում և տեղեկություններ տալիս կողոպտիչներին տան սեփականատերերի մասին:
Խմբավորման մի քանի անդամներ որոնվում են: