Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը կմեկնարկի մարտի 26-ին
Международные новостиԹեհրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կմեկնարկի մարտի 26-ին: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում:
ԱԳՆ-ում ընդգծել են, որ մարտի 18-20-ը Լոզանում (Շվեյցարիա) տեղի է ունեցել միջազգային միջնորդների «վեցնյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ) բանակցությունների հերթական փուլը` ԵՄ-ի և Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ` «Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի համապարփակ կարգավորման վերաբերյալ վերջնական համաձայնության հարցով»:
Ռուսաստանի կողմից բանակցային գործընթացին մասնակցել է ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
«Կողմերը շարունակել են փոխզիջող լուծումների որոնումները`չլուծված հարցերի շուրջ: Որոշվեց, որ այդ բանակցությունների հերթական փուլը կսկսվի մարտի 26-ին», - հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մարտի 25-ին Լոզանում: