ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Կիևին Մինսկի համաձայնագրերի խախտման մեջ
Международные новостиՌուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կիևը կրկին խախտել է Մինսկի պայմանավորվածությունները: Այս մասին հաղորդվում է ԱԳՆ-ի կայքում, գրում է Газета.Ru-ն:
«Խոսքը վերաբերվում է Մինսկի պայմանավորվածությունների հերթական կոպիտ խախտմանը, որոնցով նախատեսված է ծանր սպառազինության հետքաշումը շփման գծից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարությունում ընդգծել են, որ «ուկրաինական իշխանությունների հայտարարությունները, թե ամբողջ ծանր զինտեխնիկան դուրս է բերվել, կրկին բլեֆ է»:
Ռուսաստանը կոչ է անում կատարել բոլոր պարտավորությունները` Մինսկի պայմանավորվածությունների համաձայն: