Արևմուտքը խոստանում է Իրանի հետ «վատ գործարք» չիրականացնել
Международные новостиԻրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններին մասնակցող արևմտյան երկրները չեն համաձայնի «վատ գործարքի»` հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը: Այս մասին հայտնել է BBC-ն:
Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լոնդոնում անցկացրել են հանդիպում մարտի 31-ին մոտեցող վերջնաժամկետի ֆոնին, որը հենց իրենք` կողմերն են սահմանել` համաձայնագրի նախագծի նախապատրաստման համար:
Բանակցություններին մասնակցող վեց երկրները ցանկանում են երաշխիքներ ստանալ, որ Իրանը չի կարողանա միջուկային զենք ստեղծել: Ընդ որում, Իրանի իշխանությունները հերքում են, որ նման մշակումներ ընդհանրապես անցկացրել են: