Էկվադորի նախագահը մեղադրել է ԿՀՎ-ին՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ
Международные новостиԷկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան մեղադրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) երկրում իրավիճակն ապակայունացնելուն ուղղված գործողություններ կտարելու մեջ։
Կորեան մեկնաբանել է երկրի ողջ տարածքում ընթացող ընդդիմության բողոքի ակցիաները, որի ժամանակ մի շարք դեպքերում բռնություններ են գրանցվել։
Երկրի ղեկավարի խոսքով՝ ԿՀՎ-ն իր մարդկանց ներդնում է ընդդիմադիր խմբերում, որոնք ձգտում են քաոս ու բռնությունների ալիք սադրել երկրում։
Նախագահը պատմել է, որ մարտի 19-ին երկրի հարավ իր այցի ժամանակ Ռիոբամբա քաղաքում ագրեսիվ տրամադրված բազմությունը շրջափակել է իրեն եւ փորձել հարձակվել, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Telesur-ը։