Լոնդոնում հարբած երիտասարդները հարձակվել են սինագոգի վրա
Международные новостиԼոնդոնում սինագոգի վրա հարձակում գործած 6 մարդ է ձերբակալվել: Ոստիկանությունը տեղի ունեցածը «հակասեմական միջադեպ» է որակել: Միաժամանակ, ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ դա ծրագրված կամ նպատակաուղղված հարձակում է եղել:
Բրիտանական մայրաքաղաքի իրավապահների փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել մարտի 22-ի վաղ առավոտյան, Սթեմֆորդ Հիլ շրջանում: Մի քանի հարբած երիտասարդ, որոնք, ենթադրաբար, տուն են վերադարձել երեկույթից, ներխուժել են սինագոգի տարածք եւ սկսել պատռել աղոթագրքերն ու սպառնալ շենքում գտնվողներին: Ըստ Lenta-ի, հարձակվողները 20 հոգի են եղել:
Սինագոգի անվտանգության ծառայության աշխատակիցներն արագորեն դուրս են վռնդել նրանց: Միջադեպի արդյունքում մեկ մարդ է տուժել: Դեմքի աննշան վնասվածքներով նրան հիվանդանոց են տեղափոխել: