Եվրամիությունը որոշել է Հունաստանին 2 մլրդ եվրո տրամադրել սեփական հիմնադրամներից
Международные новостиՀունաստանը, որը խորը տնտեսական ճգնաժամ է ապրում, կարող է 2 միլիարդ եվրո ակնկալել Եվրամիության հիմնադրամներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Այդ փողը կտրամադրվի եվրոպական և կառուցվածքային հիմնադրամների չօգտագործված միջոցների հա շվին:Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, թե խոսքը ոչ թե այն մասին է, որ «լցվի» Հունաստանի «գանձարանը», այլ որպեսզի Հունաստանին օգնություն ցույց տրվի՝ ապահովելու տնտեսական աճը և սոցիալական բարեկեցությունը, հաղորդել է Deutsche Welle-ն:
Ենթադրվում է, որ այդ փողը կուղղորդվի երիտասարդության շրջանում գործազրկության դեմ պայքարի, աղքատների օգնության և փոքր և միջին գործարարության զարգացման խթանման ծրագրերին:Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, Բրյուսելում ստեղծվել է փորձագետների խումբ, որը Հունաստանին կօգնի արդյունավետ օգտագործել Եվրոպայի հիմնադրամներից տրամադրված միջոցները: