Ֆրանսիայում կործանված A320 ինքնաթիռում առնվազն 45 իսպանացի է եղել
Международные новостиGermanwings ավիաընկերության՝ Ֆրանսիայի հարավում կործանված A320 ինքնաթիռի առնվազն 45 ուղևոր կարող է իսպանացի լինել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին հայտնել է Իսպանիայի կառավարության փոխղեկավարը: Մինչդեռ, Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով, օդանավում 42 իսպանացի է եղել:Իրենց հերթին Բարսելոնի օդանավակայանի աշխատակիցները, որտեղից մեկնել էր ինքնաթիռը, հայտնել են, որ աղետյալ ինքնաթիռի ուղևորների մեծամասնությունը գերմանացիներ են եղել: Համանման հայտարարությամբ ավելի վաղ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Հավանաբար, ավիաաղետի զոհերի մեծ մասը Գերմանիայի քաղաքացիներ են»,- ասել է նա: Օլանդի վարչակազմում արդեն ցավակցություն են հայտնել ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելին:Ավելի վաղ հաղորդել է, որ Ֆրանսիական Ալպերում A320 ինքնաթիռի կործանման զոհ է դարձել 154 մարդ: Ինքնաթիռը կատարում էր Դյուսելդորֆ-Բարսելոն չվերթը:Վթարը տեղի է ունեցել Վերին Պրովանսի Ալպերի Տրուա-էվեվշե դժվարամատչելի լեռնազանգվածի շրջանում՝ Դին լե Բեն վայրի մերձակայքում:
Ըստ առկա տեղեկությունների, Երևանի ժամանակով ժամը 13:39-ին ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից, իսկ մի քանի րոպե անց՝ ժամը 13:47-ին, օդանավից ստացվել է SOS ազդանշանը: Դրանից հետո անձնակազմը կապի մեջ չի մտել դիսպե