Օլանդը Մերկելի հետ բանակցություններ կվարի A320 ինքնաթիռի կործանման շուրջ
Международные новостиՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա ժամերին բանակցություններ վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ` երկրի հարավում Airbus A320 ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ես մտադիր եմ հեռախոսազրույց անցկացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իսպանիայի թագավորի հետ այդ ողբերգության շուրջ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Գերմանական Germanwings Airbus ավիաընկերության A320 ինքնաթիռը, որն իրականացնում էր Դյուսելդորֆ-Բարսելոնա չվերթը, այսօր կործանվել է Ֆրանսիայի հարավում: Ինքնաթիռում եղել է 150 մարդ: Ուղևորները հիմնականում եղել են Գերմանիայի քաղաքացիներ: