Չիլիում երաշտը ծայրահեղ մակարդակի է հասել
Международные новостиՉիլիի իշխանությունները հայտարարել են տագնապի «կարմիր» մակարդակ՝ կապված լայնածավալ անտառային հրդեհների հետ, որոնք վնաս են հասցրել երկրի երեք ազգային պարկերին, հայտնում է ВВС-ն:
Հրշեջներն արդեն մի քանի շաբաթ պայքարում են կրակի օջախների դեմ հարավային Արաուկանիա տարածաշրջանում, որը 8 տարի տառապում է երաշտից:
Հրդեհը տարածվել է հազարավոր հեկտարների վրա՝ ներառյալ Անդերում գտնվող պարկը, որտեղ աճում են բազմադարյա սոճիներ:
Նախագահ Միշել Բաչելետի խոսքով՝ երաշտը երկրում հասել է ծայրահեղ մակարդակի:
Նա հայտարարել է ստորգետնյա ջրերի հասանելիության բարելավման և խմելու ջրի զտման կայանների կառուցման համար միլիոնավոր դոլարների հատկացման մասին:
Փորձագետների կարծիքով՝ ոչ բնական երաշտը Չիլիում կապված է կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման հետ: