Եմենցի ապստամբները հրետանին տեղափոխում են Սաուդյան Արաբիայի հետ սահմանի մոտ
Международные новостиԵմենցի հուսիթ-ապստամբները հրետանային ստորաբաժանումները տեղափոխում են Սաուդյան Արաբիայի հետ սահմանի մոտ: Այս մասին հայտնում է Al-Jazeera-ն:
«Առաջին հրետանային բրիգադը Սաադում սկսել է տեղափոխել տեխնիկան Սաուդյան Արաբիայի հետ սահմանային Ալ Բաքաա տեղանքի ուղղությամբ»,- հայտնում է հեռուստաալիքի թղթակիցը:
Հիշեցնենք, որ միջազգային կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների մասնակցությամբ, Եմենում հուսիթների դեմ ռազմական գործողություն է սկսել լույս հինգշաբթի գիշերը: