Նիգերիայում «Բոկո Հարամ»-ի գրոհայինները գլխատել են 23 մարդու
Международные новостиՆիգերիայում անցկացվող ընտրությունների ժամանակ «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները գլխատել են 23 մարդու՝ տեղեկացնում է Agence France-Presse-ը:
«Ուրբաթ երեկոյան Բուրատայ նահանգում տեղի է ունեցել զինված մարդկանց հարձակում։ Նրանք գլխատել են 23 մարդու և այրել տեղի բնակիչների տները»,- հայտարարել է տեղի վարչության ներկայացուցիչը:
Գրոհայինների հարձակումը տեղի է ունեցել Նիգերիայում նշանակված համընդհանուր ընտրությունների նախօրեին:
Բիու քաղաքի հիվանդանոցից հայտնել են լրատվական գործակալությանը, որ հարձակման արդյունքում տուժել է 32 մարդ: