Սորոսը պատրաստ է 1 մլրդ դոլար ներդնել Ուկրաինայի տնտեսության մեջ
Международные новостиOpen Society Foundations-ի հիմնադիր և ղեկավար Ջորջ Սորոսը Standard հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ կարող է 1 մլրդ դոլար ներդնել Ուկրաինայի տնտեսության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:Հրատարակությունը զուգահեռ է անցկացրել Սորոսի և Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի միջև, որը միլիարդավոր դոլարներ է ներդրել Աֆրիկայի զարգացման գործում:
Standard-ի այն հարցին, թե կարող է արդյոք Սորոսն այդպիսի օրինակ դառնալ, բայց Ուկրաինայի համար, նա պատասխանել է. «Ես պատրաստ եմ»:«Կան կոնկրետ ներդրումային գաղափարներ, օրինակ՝ (ներդրումները) գյուղատնտեսության մեջ կամ ենթակառուցվածքային նախագծերում: Ես 1 միլիարդ դոլար կներդնեի»,- հավելել է Սորոսը:Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Ուկրաինան այժմ քաղաքական ծանր ճգնաժամ է ապրում, որն ազդում է նրա տնտեսության և բյուջետային ոլորտի վրա. փաստորեն երկիրը պարտազանցման եզրին է: Իշխանությունները հույս ունեն իրադրությունը շտկել օտարերկրյա փոխառությունների շնորհիվ:
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել 17,5 մլրդ դոլարի չափով Ուկրաինային ֆինանսական օգնության չորսամյա ծրագրին: Վարկի տրամադրման ԱՄՀ-ի հանգուցային պայմաններից մեկը երկրի բնակչության համար գազի և ջեռուցման տարիֆների բարձրացումն է մինչև շուկայական մակարդակ:
X