Դաղստանի Խասավյուրտում գրոհայիններ են արգելափակվել
Международные новостиԴաղստանի Խասավյուրտի մասնավոր տներից մեկում գրոհայիններ են արգելափակվել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը` հղում անելով իրավապահ մարմիններում առկա աղբյուրին:
«Խասավյուրտ քաղաքի Դատուևի փողոցում արգելափակված է մի բնակարան: Ենթադրվում է, որ այնտեղ գրոհայիններ են թաքնվում, նրանց ստույգ թվաքանակը հայտնի չէ», - ասել է աղբյուրը:
Նշվում է, որ մարտի 16-ից Խասավյուրտում գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմը: