Օբաման, որպես նախագահ, առաջին անգամ կայցելի իր հոր հայրենիք՝ Քենիա
Международные новостиԲարաք Օբաման առաջին անգամ, որպես ԱՄՆ նախագահ, մտադիր է այցելել իր հոր հայրենիք՝ Քենիա: Այս մասին հայտնում է golos-ameriki.ru-ն:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցի խոսքով` Օբաման Քենիա կուղևորվի հուլիսի վերջին` ձեռնարկատերերի համաշխարհային գագաթաժողովին մասնակցելու:
Շուլցը նշել է նաև, որ Օբաման մտադիր է մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացնել Քենիայում:
Նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում Օբաման երեք անգամ այցելել է Աֆրիկա, սակայն երբեք չի այցելել Քենիա, որտեղ իր հայրը ծնվել և իր կյանքի մեծ մասն է անցկացրել: